Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:19:26 Ողջունելի է, որ սույն որոշման նախագիծը նպատակ է հետապնդում հասարակական խորհդրի ներգրավմամբ աջակցելու նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ, բայց ստորև տեսանելի չեն թե ինչպես, ինչ միջոցներով, ուղղակի թե միջնորդավորված: Առաջարկում եմ լրացուցիչ կետերով հստակեցնել վերը նշված նպատակների իրականացման ձևաչափերը, իրավական հիմքերը, աջակցող կամ անհրաժեշտ պայմաններ և հիմքեր ապահովող պատասխանատուներին: Չի ընդունվել: Առաջարկի էությունը հստակ չէ այն պարագայում, երբ Նախագծի Հավելվածով հաստատվող ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգի III-րդ, IV-րդ և V-րդ գլուխներով կարգավորված են Խորհրդի նիստերի անցկացման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ նիստերի օրակարգի ձևավորման, Խորհրդի կողմից ընդունվող որոշումների բնույթի, նիստի արձանագրման և խորհրդի գործավարության կարգի, Խորհրդի նիստը նախագահողի և խորհրդի անդամների իրավունքների և պարտականությունների հետ կապված հարցերը:
2 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:21:38 Առաջարկում եմ լրացուցիչ կետերով հստակեցնել նաև, թե նվազագույն երեք ամիսը մեկ խորհրդի նիստեր չկազմակերպելու դեպքում ինչ պատասխանատվություններ են ծնվում: Չի ընդունվել: Համաձայն Նախագծի Հավելվածով հաստատվող ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգի 12-ին կետի՝ Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում Խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել Խորհրդի նախագահի կամ Խորհրդի անդամների կեսից ավելիի նախաձեռնությամբ` ելնելով տվյալ ոլորտում առկա խնդիրների լուծման հրատապության անհրաժեշտությունից: Նախագծով նախատեսվող վերոնշյալ կարգավորումն օրենքով սահմանված կարգով ընդունվելուց հետո հանդիսանալու է պետական մարմնի պարտականություն, և հետևաբար՝ պարտադիր է լինելու կատարման համար: Նվազագույնը երեք ամիսը մեկ Խորհրդի նիստեր չկազմակերպելու դեպքում պատասխանատվության սահմանման վերաբերյալ առաջարկի մասին հայտնում եմ, որ հստակ չէ, թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, ով է լինելու պատասխանատվության սուբյեկտ, ինչ նպատակներ է հետապնդելու պատասխանատվության նախատեսումն այն պարագայում, երբ ՀՀ նախարարին կից հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է և առնվազն երեք ամիսը մեկ անգամ Խորհրդի նիստեր հրավիրելը Նախագծի ընդունվելուց հետո դառնալու է պարտադիր:
3 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:23:40 Առաջարկում եմ հստակեցնել, թե ինչ կլինի այն պարագայում, եթե հասարակական խորհրդի կարծիքը հաշվի չառնվի կամ անտեսվի: Չի ընդունվել: Նախագծի Հավելվածով հաստատվող ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է: Միաժամանակ, համաձայն նույն աշխատակարգի 21-ին կետի՝ Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ: Նշվածից բխում է, որ Խորհրդի անդամների կարծիքները և տեսակետներն ունեն միայն խորհրդակցական նշանակություն և միտված են նախարարության կողմից իրականացվող քաղաքականությանը հասարակական առավել լայն մասնակցություն երաշխավորելուն: Հարկ է նշել նաև, որ կատարման համար պարտադիր որոշումներ ընդունում է քաղաքական պատասխանատվություն կրող և իշխանական լիազորություններով օժտված մարմինը, տվյալ դեպքում՝ ՀՀ կառավարությունը:
4 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:27:05 Առաջարկում եմ իրավական փաստաթղթերի նախագծերի ամփոփաթերթերում հատուկ բաժին հատկացնել հասարակական խորհրդի կարծիքի համար և դա լինի պարտադիր պահանջ: Իսկ ոչ իրավական կարգավիճական ունեցող փաստաթղթերի դեպքում առանձին բաժնով ներկայացնել խորհրդի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ: Չի ընդունվել: Իրավական ակտերի նախագծերն e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու միջոցով ապահովվում է իրավաստեղծ գործընթացին հասարակության (ոչ միայն հասարակական խորհրդի անդամների, այլև դրա անդամ չհանդիսացող քաղաքացիների) մասնակցությունը, որն իրենից ենթադրում է տեղադրված նախագծերին, վերջիններիս վերաբերյալ ներկայացված առաջարկություններին ծանոթանալու, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև՝ առաջարկություններ ներկայացնելու, նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին ծանոթանալու և ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին ծանոթանալու առցանց հնարավորություն: Միաժամանակ, իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթում՝ ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի կարծիքի համար հատուկ բաժին առանձնացնելու օրենսդրական պահանջ առկա չէ: Այլ փաստաթղթերի վերաբերյալ քննարկումներն իրականացվելու են ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի նիստերում՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
5 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:29:16 Առաջարկում եմ խորհրդի անդամներին որոշակի լիազորություններով օժտել, որոնց օգնությամբ նա կտարբերվի ՙՙոչ անդամներից՚՚: Չի ընդունվել: Նախագծի 1-ին կետով սահմանվող՝ ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի լիազորություններն, ըստ էության, խորհրդի անդամներին օժտելու են իրավական երաշխավորված հնարավորությամբ՝ առավել լայնածավալ մասնակցություն դրսևորելու նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության իրականացմանը: Ավելին, Նախագծի Հավելվածով հաստատվող ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգի 28-ին կետի համաձայն՝ Խորհրդի անդամն իրավունք ունի՝ 1) ներկայացնել հարցեր՝ Խորհրդի օրակարգում ընդգրկելու համար. 2) ներկայացնել կարծիք՝ Խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի շուրջ. 3) մասնակցելու քվեարկությանը. Ուստի, առաջարկվող կարգավորումների համատեքստում, առաջարկը դառնում է առարկայազուրկ:
6 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 16:04:34 Առաջարկում եմ խորհրդի անդամին տրամադրել որևէ տարբերանշան կամ վկայական որը նույնականացնում է վերջինիս կարգավիճակը, օժտել նրան սահմանված մակարդակում սեփական նախաձեռնությամբ անարգել ծանոթանալ փաստաթղերի, ծրագրերի, նախագծերի և նախարարության աշխատակազմի միջոցով ստեղծել լիարժեք հնարավորություն սեփական տեսակետը արտահայտելու, ներկայացնելու համար: Չի ընդունվել: ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի անդամին որևէ տարբերանշան կամ վկայական տրամադրելու վերաբերյալ միջազգային փորձ առկա չէ, ինչպես նաև բացակայում է նման կարգավորում նախատեսելու օբյեկտիվ անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը: Սեփական նախաձեռնությամբ փաստաթղթերին, ծրագրերին, նախագծերին անարգել ծանոթանալու վերաբերյալ առաջարկի էությունը՝ ներքոնշյալ իրավակարգավորումների առկայության պարագայում հստակ չէ. 1. Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման Հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հանրային քննարկման: Կառավարության ներքին իրավական ակտերի նախագծերը և կառավարության անդամների կողմից ընդունման ենթակա ներքին իրավական ակտերի նախագծերը ևս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հանրային քննարկման: Այսպիսով՝ վերոնշյալ իրավական ակտերի նախագծերն e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակելու միջոցով ապահովվում է իրավաստեղծ գործընթացին լայն հասարակության մասնակցությունը և գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2. Համաձայն Նախագծի Հավելվածով հաստատվող ՀՀ նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգի 19-րդ կետի՝ Խորհրդի նիստերի վերջնական օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը Խորհրդի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ՝ էլեկտրոնային փոստի միջոցով: 3. Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Ավելին, նույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանվում են գրավոր հարցման պատասխանի համար օրենքով նախատեսված ժամկետները (5 օր, և եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա՝ 30 օր):