Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:19:26 | Ողջունելի է, որ սույն որոշման նախագիծը նպատակ է հետապնդում հասարակական խորհդրի ներգրավմամբ աջակցելու նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ, բայց ստորև տեսանելի չեն թե ինչպես, ինչ միջոցներով, ուղղակի թե միջնորդավորված: Առաջարկում եմ լրացուցիչ կետերով հստակեցնել վերը նշված նպատակների իրականացման ձևաչափերը, իրավական հիմքերը, աջակցող կամ անհրաժեշտ պայմաններ և հիմքեր ապահովող պատասխանատուներին: | Չի ընդունվել: | |||
| 2 | Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:21:38 | Առաջարկում եմ լրացուցիչ կետերով հստակեցնել նաև, թե նվազագույն երեք ամիսը մեկ խորհրդի նիստեր չկազմակերպելու դեպքում ինչ պատասխանատվություններ են ծնվում: | Չի ընդունվել: | |||
| 3 | Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:23:40 | Առաջարկում եմ հստակեցնել, թե ինչ կլինի այն պարագայում, եթե հասարակական խորհրդի կարծիքը հաշվի չառնվի կամ անտեսվի: | Չի ընդունվել: | |||
| 4 | Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:27:05 | Առաջարկում եմ իրավական փաստաթղթերի նախագծերի ամփոփաթերթերում հատուկ բաժին հատկացնել հասարակական խորհրդի կարծիքի համար և դա լինի պարտադիր պահանջ: Իսկ ոչ իրավական կարգավիճական ունեցող փաստաթղթերի դեպքում առանձին բաժնով ներկայացնել խորհրդի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ: | Չի ընդունվել: | |||
| 5 | Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:29:16 | Առաջարկում եմ խորհրդի անդամներին որոշակի լիազորություններով օժտել, որոնց օգնությամբ նա կտարբերվի ՙՙոչ անդամներից՚՚: | Չի ընդունվել: | |||
| 6 | Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 16:04:34 | Առաջարկում եմ խորհրդի անդամին տրամադրել որևէ տարբերանշան կամ վկայական որը նույնականացնում է վերջինիս կարգավիճակը, օժտել նրան սահմանված մակարդակում սեփական նախաձեռնությամբ անարգել ծանոթանալ փաստաթղերի, ծրագրերի, նախագծերի և նախարարության աշխատակազմի միջոցով ստեղծել լիարժեք հնարավորություն սեփական տեսակետը արտահայտելու, ներկայացնելու համար: | Չի ընդունվել: |