В стадии разработки
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
13 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատությունը հաղթահարելն է։
2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394, որից. աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (Ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։
Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» հրապարակման (http://armstat.am/am/?nid=82&id=1988)` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ:
Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ։
Հաշվի առնելով կենսաթոշակառուների թվի ավելացման միտումները՝ 2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը կանխատեսվում է 17640, որից.
- 0-ից 12 տարվա ստաժ ունեցող տարիքային կենսաթոշակառուներ՝ 4096,
- 0-ից 26 տարվա ստաժ ունեցող` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակառուներ՝ 52160,
- 0-ից 6 տարվա ստաժ ունեցող՝ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 146,
- 0-ից 8 տարվա ստաժ ունեցող՝ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 1839,
- 0-ից 12 տարվա ստաժ ունեցող՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներ՝ 6343։
2019 թվականին պարենային (ծայրահեղ) աղքատության գծից ցածր կլինի նաև.
- 524 անձի` Ծառայությունից տրվող հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (վճարվում է խորհրդային բանակի զինվորական հաշմանդամներին, ովքեր ունեն հաշմանդամության 3-րդ խումբ),
- 3448 անձի` ուժային մարմիններից տրվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը (հիմնականում` երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող շարքային կազմի պարտադիր ժակետային զինծառայողներ, շարքային կազմի զոհված և մահացած զինծառայողների ընտանիքների անդամներ):
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածները և կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նախ նվազեցնելու նպատակադրումը՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։
Առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։
- Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Հայասատանի Հանրապետության կառավարության սահմանած՝ նվազագույն կենսաթոշակի չափից։
Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում, 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)։
Ըստ այդմ, սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։
Ըստ այդմ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված՝ նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարվեն նվազագույն կենսաթոշակի չափով։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն և լրացում կատարել ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-ն որոշման մեջ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Անհրաժեշտ լրացուցիչ միջոցները նախատեսվում է ֆինանսավորել 2019 թվականին նախատեսված չափաքանակների շրջանակներում:
Համապատասխան միջոցները նախատեսված են 2019-2021թթ. ՄԺԾԾ-ով։
-
Обсуждалось
11.09.2018 - 26.09.2018
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 15287
Принт