В стадии разработки
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
13 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Հայասատանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից։»
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Հայասատանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից։»
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական» բառերը փոխարինել «Հայասատանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն» բառերով։
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական» բառերը փոխարինել «Հայասատանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն» բառերով։
Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
-
Обсуждалось
11.09.2018 - 26.09.2018
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 15285
Принт