Добавить в избранное

Проект принят

Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 << ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

<<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> N ՀՕ-161 օրենքով Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածում և օրենսգիրքը նոր 60.1. հոդվածով կատարված լրացմամբ ամրագրված պահանջի ապահովումն է: <<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի 19.12.2016թ. N 1234-Ա որոշման հավելվածի <<Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի>> 7-րդ կետի պահանջից:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը 

<<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամրագրվեն Հայաստանի Հանրապետու­թյան ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված գործունեության իրականացման համար լավագույն տեխնոլոգիաների ներդրմանը ներկայացվող չափորոշիչները:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

<<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցների կողմից: 

  1. Ակնկալվող արդյունքը 

<<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը կնպաստի էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման միջոցով թափոնների գոյացման ծավալների և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցմանը:

 Տեղեկանք

 << ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

        <<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 Տեղեկանք 

<< ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 <<Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին>>  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:  

  • Обсуждалось

    14.03.2017 - 03.04.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9463

Принт