Lավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-----------------------2017 թվականի N –Ն
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչները` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
-ի N -Ն որոշման
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունը՝ թափոնների գոյացման ծավալների և դրանց հնարավոր վտանգի նվազեցումն է՝
1) նորագույն գիտատեխնիկական նվաճումների օգտագործումն անթափոն և սակավաթափոն տեխնոլոգիաների ներդրման միջոցով,
2) նյութահումքային ռեսուրսների համալիր օգտագործումը` թափոնների կրճատման նպատակով,
3) հետագա օգտագործման համար ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովումը համապատասխան տեխնոլոգիաներով` էկոլոգիապես անվտանգ մեթոդների ու միջոցների կիրառմամբ,
4) տնտեսական խթանման մեխանիզմների ստեղծման միջոցով:
- Լավագույն տեխնոլոգիաների ներդրումն ենթադրում է հումքի և էներգետիկ ռեսուրսների լիարժեք օգտագործում:
- Լավագույն տեխնոլոգիաների ներդրմանը ներկայացվող չափորոշիչներն են.
1) թափոնների առաջացման կանխարգելումը,
2) վտանգավոր նյութերի և պրոցեսների կրճատումը կամ բացառումը,
3) թափոնների վերամշակման ընթացքում առաջացող թափոնների վերամշակումը և օգտագործվող նյութերի վերականգնումը, որտեղ որ այն հնարավոր է,
4) արդյունաբերական ծավալներով հաջողությամբ փորձարկված գործունեության պրոցեսների և մեթոդների ներդրումը,
5) պրոցեսում օգտագործվող հումքի (ներառյալ ջրի) բնույթը, սպառումը և էներգետիկ արդյունավետությունը,
6) էկոլոգիական ցուցանիշների բարելավումը,
7) արտադրության արդյունավետության բարձրացումը,
8) թափոնների կառավարմանն ուղղված ծախսերի նվազեցումը,
9) ռեսուրսների` հումքի, ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործման և արտադրանքի ինքնարժեքի նվազեցումը,
10) շրջակա միջավայրի վրա վնասակար (բացասական) ազդեցության նվազեցումը,
11) վթարների կանխարգելումը և շրջակա միջավայրի համար դրանց հետևանքների նվազեցումը,
12) աշխատանքային պայմանների բարելավումը,
13) այլ արտադրություններից և մարդու կենսագործունեության արդյունքում գոյացած թափոնների հիմքի վրա արտադրությունների կազմակերպումը:
- Լավագույն տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված միջոցառումներն են.
1) էկոլոգիապես կայուն արտադրության և կիրառման խրախուսումը, աղտոտման դեմ պայքարի ռազմավարությունների, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, մասնավորապես առկա լավագույն մեթոդների և բնապահպանական լավագույն փորձի փոխանակմանը, ընդունմանն ու ներդրմանն աջակցությունը,
2) մաքուր արտադրության տեխնոլոգիաների առավել լայնորեն կիրառման, ինչպես նաև որակի և արտադրողականության ապահովման, համապատասխանեցման և տարածման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը,
3) էկոլոգիապես մաքուր արտադրության և այլընտրանքների արտադրության ոլորտում գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանակմանն աջակցությունը,
4) էկոլոգիապես մաքուր արտադրության` տնտեսության բոլոր ճյուղերում թափոնների գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված սկզբունքորեն նոր մեթոդների մշակմանն ուղղված գիտական հետազոտությունների իրականացումը,
5) արտադրանքի և տեխնոլոգիաների այնպիսի տեսակների մշակման և կիրառման խրախուսումը, որոնք կապված են պակաս ռիսկայնության հետ,
6) լավագույն տեխնոլոգիաների վերաբերյալ մասնագետների պատրաստման և վերապատրաստման ապահովումը,
7) արտադրության մեթոդների գնահատման և ներդրման համար գործնական միջոցների վերաբերյալ պարզ ու հստակ ձեռնարկների և ուղեցույցերի մշակումը:
-
Обсуждалось
14.03.2017 - 03.04.2017
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 9334
Принт