Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի հիմնական հասկացություններն օգտագործվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Համայնքային քաղաքական, համայնքային վարչական, համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համայնքային ծառայողներ չեն համարվում:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում «6-րդ» բառը փոխարինել «12-րդ» բառով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի ա) և բ) կետերում «քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում» բառերը փոխարինել «քաղաքական, վարչական, հայեցողական կամ ինքնավար պաշտոններում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է համայնքային ծառայության ստաժին:»:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում «20-րդ» բառը փոխարինել «18-րդ» բառով:

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածում «21-րդ» բառը փոխարինել «19-րդ» բառով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

  • Обсуждалось

    28.08.2018 - 12.09.2018

  • Тип

    Закон

  • Область

    Публичная служба, Гражданская служба, Управленческие правоотношениями

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7765

Принт