Добавить в избранное

В стадии разработки

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

               Իրավական ակտի հիմնավորումը

1.

   Անհրաժեշտությունը

 

 

        «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին»  N  122-Ն որոշման N  1 հավելվածի 108-րդ կետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 9-ի «Անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշման­դամության սահմանման մոդելի ներդրման» հայեցակարգին և  հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության N 1 արձանագրային որոշման  N 2 հավելվածով հաստաված ժամանակացույցի 9-րդ կետի պահանջներից: 

        Միևնույն ժամանակ, 12-30 տարեկան անձանց, անկախ հաշմանդամությունից,  լսողական սարքերով ապահովելու խնդիրը բարձրացվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության առաջարկությունների հիման վրա:  Ի կատարումն ՀՀ վարչապետի 10.07.2015թ. թիվ 02/10.1/11967-15 հանձնարարականի, հարցը քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության և վերոնշյալ կազմակերպության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում նպատակահարմար է գտնվել սահմանված կար­գով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ՀՀ կառավարության համապա­տաս­խան որոշման նախագիծ: Վերջինս սահմանված կարգով դրվել է շրջանառության մեջ և ներկայացվել ՀՀ կառավարություն: Քանի որ փոփոխությունը համահունչ է ԱՀԿ ՖՄԴ շրջանակներում իրականացվող բարեփոխման համատեքստին,  ներառվել է այս որոշման մեջ:

     Նախագծում ներառված մյուս որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է ինչպես ԱՀԿ ՖՄԴ շրջանակներում բարեփոխումներ կատարելու, այնպես էլ բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

  Հաշմանդամության սահմանման գործընթացը կանոնակարգվում է մի շարք իրավական ակտերով: Հաշմանդամության գնահատումն իր մեջ ներառում է ոչ միայն հաշմանդամի կարգավիճակի սահմանումը, այլև վերականգնողական անհատական ծրագրի կազմումն ու իրականացումը, ըստ անհատակական վերականգնողական ծրագրի որոշ սոցիալական ծառայությունների տրամադրումը: Հաշմանդամության սահմանման դաuակարգիչները և հաշմանդամության խմբերը սահմանելու չափանիշները սահմանված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ: Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ:

 Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1535-Ն որոշմամբ:

Գործընթացը կանոնակարգվում է նաև այլ իրավական ակտերով, և հաշմանդամության գնահատման նոր մոդելի փորձնական կիրառումը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատսախան փոփոխություններ կատարել նաև դրանցում: Դրանք ներկայացված են նախագծում:

Գործող օրենսդրությունը հիմնված է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքի վրա: Այսինքն, անձը հաշմանդամի կարգավիճակ ունենալու դեպքում միայն կարող է օգտվել պետական նպատակային ծրագրերից: Օրինակ, լսողական թեթև խնդիրներ ունենալու դեպքում, անձը հաշմանդամ չի ճանաչվում, իսկ լսողական սարք ստանալու իրավունքը ուղղակիորեն կապված է այդ հանգամանքի հետ: Նույնը վերաբերում է անվճար բժշկական ծառայություն ստանալու խնդրին: Արդյունքում, նշված անձիք զրկվում են անհրաժեշտ ծառայությունն ստանալու իրավունքից, որը նպաստում է հիվանդության կամ խնդրի ծանրացմանը, հետևաբար նաև հաշմանդամության առաջացմանը, սահմանափակվում է հասարակական կյանքում նրանց լիարժեք ներառումը: Մյուս կողմից այս հանգամանքը ստիպում է կենսագործունեության թեթև խնդիրներ ունեցող անձանց փորձել ձեռք բերելու հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ՝ համապատասխան ծառայությունն ստանալու նպատակով:

Միաժամանակ, գործող չափորոշիչները հիմնված են առավելապես ախտորոշման վրա: Չնայած գնահատվում է նաև անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանը, սակայն այդ գնահատումը շատ սուբյեկտիվ է: Նոր մոդելը հնարավորություն է տալիս անձի առողջական խնդիրները դիտարկել նրա գործունեության ու մասնակցության և միջավայրային գործոնների համատեքստում: Նոր չափորոշիչները հնարավորություն են տալիս ըստ ծանրության աստիճանների գնահատել նաև երեխաների հաշմանդամությունը, ինչի հնարավորությունը գործող օրենսդրությունը չի տալիս:   

Հաշմանդամություն չունեցող անձանց համապատասխան ծառայություն ստանալու իրավունք սահմանելու դեպքում, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նաև համապատասխան փաստաթղթերի ցանկը, որը սահմանված է ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի թիվ 1035-Ն որոշմամբ:

Բժշկասոցիալական փորձաքննության գործող համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ,  վերանայվի նաև ԲՍՓ կառուցվածքը, անհրաժեշտ է վերանայել հաշմանդամության սահմանման չափորոշիչները` հայեցողական որոշումներ կայացնելու հնարավորությունը կանխլու նպատակով:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

1)        Կազմավորել բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպման նոր համակարգ` բացառելով որոշումների կայացման գործընթացում քաղաքացի և որոշում կայացնող անձանց շփումը,

2)       բարձրացնել հաշմանդամության սահմանման գործընթացի օբյեկտիվության մակարդակը, 

3)      բարձրացնել հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների արդյունավետությունը և հասցեականությունը,

4)      հաշմանդամ չճանաչված անձանց տրամադրել համապատասխան ծառայություն, ինչը կնպաստի հաշմանդամության կանխարգելմանը:

 

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և ՀՀ առողջապահության նախարարությունները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, UNDP-ին, ԱՄՆ ՄԶԳ USAID/PRIP-կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի մասնագետները, միջազգային փորձագետները, հասարակական կազմակերպությունները

5.

Ակնկալվող արդյունքը

 

1.     Հաշմանդամության գնահատման հիմքում ընկած կլինեն հստակ և օբյեկտիվ չափորոշիչներ, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:

2.    Անձի բազմակողմանի գնահատման արդյունքում, նրա անհատական կարողություններին և կարիքներին համարժեք, կտրամադրվեն համապատասխան սոցիալական ծառայություններ` նրա մասնակցությունը և սոցիալական ներառումն  ապահովելու համար:

3.    Հաշմանդամության գնահատման գործընթացում բացի բժիշկ-փորձագետներից կներգրավվեն նաև այլ մասնագետներ` սոցիալական աշխատողներ, հոգեբանամանկավարժական գնահատման  կենտրոնի մասնագետներ, որոնք անձի կամ երեխայի խնդիրներն ու կարիքները կգնահատեն առավել մասնագիտորեն:

4.    Կբարելավվի գերատեսչությունների փոխհամաձայնեցված գործունեությունը, ինչը հնարավորություն կտա շարունակական գործողությունների իրականացման միջոցով բարձրացնել մատուցվող ծառայությունների ծախսարդյունավետությունը, ինչպես նաև կրճատել անձի կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթեր և ծառայություններ ստանալու համար տարբեր մարմիններ ներկայանալու անհրաժեշտությունը:

5.    Նոր մոդելի ներդրման արդյունքում տնտեսվող միջոցները /հաշվարկը ներկայացված է կից տեղեկանքում/  կուղղվեն սոցիալական ծառայությունների զարգացմանը։

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել հետևյալ իրավական ակտերում`

  1. ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13 «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն  որոշում
  2. ՀՀ կառավարության 2006թ. մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն  որոշում
  3. ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1535-Ն որոշում:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ  ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ  ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Յուրաքանչյուր տարի առաջնակի փորձաքննվում է 17.600 քաղաքացի, որոնցից հաշմանդամ է ճանաչվում 16.000: Մոդելի ներդրման  շրջանակներում իրականացված փորձարկումների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նոր մոդելով գնահատման դեպքում առաջնակի փորձաքննության արդյունքում հաշմանդամ չի ճանաչվի  նաև դիմողների 10-15%-ը (2400 մարդ),  ովքեր ըստ գնահատված կարիքների կստանան վերականգնման անհատական ծրագիր (ՎԱԾ)` համապատասխան ծառայությունը  պետական միջոցների հաշվին ստանալու համար: Այս խումբը կարող են համալրել նաև այն քաղաքացիները, ովքեր ներկայիս չափորոշիչով նույնպես հաշմանդամ չէին ճանաչվում (շուրջ 1600 անձ): Արդյունքում, 2017թ. ավարտին հաշմանդամ ճանաչվածների կանխատեսվող թիվը կլինի մոտ 13.600 անձ, իսկ հաշմանդամ չճանաչված, սակայն ծառայությունների կարիք ունեցողների կանխատեսվող առավելագույն թիվը՝ 4.000։

Եթե անգամ բոլոր հաշմանդամ չճանաչվածների՝  4.000 անձի համար  բժշկական և այլ վերականգնողական ծրագրեր իրականացնելու կարիք լինի, ապա դա հնարավոր կլինի իրականացնել առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների՝ առաջնակի հաշմանդամ ճանաչվածների թվաքանակի կրճատման և գոյացող տնտեսումների արդյունքում։ 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

               Իրավական ակտի հիմնավորումը

1.

   Անհրաժեշտությունը

 

 

        «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին»  N  122-Ն որոշման N  1 հավելվածի 108-րդ կետի, ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 9-ի «Անձի բազմակողմանի գնահատման` Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշման­դամության սահմանման մոդելի ներդրման» հայեցակարգին և  հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության N 1 արձանագրային որոշման  N 2 հավելվածով հաստաված ժամանակացույցի 9-րդ կետի պահանջներից, ինչպես նաև ի կատարումն ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի նիստի  N 29.7/[388020]-17 հանձնարարականի` ներկայացնում ենք ՀՀ կառավարության  «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

     Նախագծում ներառված դրույթների մշակման անհրաժեշտությունը բխում է ինչպես ԱՀԿ ՖՄԴ շրջանակներում բարեփոխումներ կատարելու, այնպես էլ բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

  Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ: Հաշմանդամության գնահատման նոր մոդելի փորձնական կիրառումը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատսախան փոփոխություններ կատարել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման գործող կարգում:

Բժշկասոցիալական փորձաքննության գործող համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ, պետք է բացառվի դիմումատուի և որոշում կայացնողի միջև անմիջական շփումը: Դիմումները կընդունվեն այլ անձնանց կողմից, որոնք էլեկտրոնային եղանակով կփոխանցվեն որոշում կայացնող մարմնին: ՀՀ տարածքում կգործի այդպիսի միայն մեկ կենտրոնացված մարմին:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

1)        բարձրացնել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման գործընթացի օբյեկտիվության մակարդակը, 

2)    բացառել բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում որոշումներ կայացնողների և դիմող անձանց շփումը` կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

1.     Կբացառվի բժշկասոցիալական փորձաքննության որոշում կայացնողների և դիմողների շփումը, կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը:

2.    Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացում բացի մասնագետներից կներգավվեն նաև հասարակական կազմակերպությունները:

3.    Կտարանջատվեն հաշմանդամություն սահմանող և անձի կարիքները գնահատող մարմինները:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերը, որոնցում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն կա, ներկայացված են փաթեթում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ  ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ  ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

 

 

  • Обсуждалось

    10.03.2017 - 26.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

10.03.2017 10:18

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10706

Принт