Добавить в избранное

В стадии разработки

«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

“------“  ------------- 2017թ.  N ----Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1822-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման հավելվածի N 1-ի 7-րդ կետի`

ա. «ա» ենթակետում «հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի» բառերը փոխարինել «հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի և հաշմանդամ չճանաչված անձի վերականգնողական անհատական ծրագրի» բառերով, իսկ «հաշմանդամ ճանաչելու» բառերից հետո ավելացնել «անձին հաշմանդամ չճանաչելու»,  բառերը,

բ. «գ» ենթակետում «հաշմանդամների հաշվառման համակարգի» բառերը փոխարինել «հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգի» բառերով,

գ. ավելացնել նոր` «դ» ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝

«դ) անձի վերականգնողական անհատական ծրագրի մշակում և իրագործման համակարգում».

2) Որոշման հավելվածի N 1-ի 8-րդ կետի.

ա. «ա» ենթակետի «հաշմանդամության խումբը» բառերից հետո լրացնել  «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը» բառերով, իսկ «թույլատրում է» բառը փոխարինել «որոշում է» բառով,

բ. «ե» ենթակետից հետո լրացնել նոր` ե1 ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝

«ե1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում հաշմանդամ չճանաչված անձի համար կազմում է վերականգնողական անհատական ծրագիրը.».

գ. «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժա) փաստաթղթային բժշկասոցիալական փորձաքննության անցնող անձանց համար անհրաժեշտության դեպքում կազմում է լրացուցիչ բժշկական հետազոտման ծրագիր, նշելով հետազոտության տեսակները, և այն ուղարկվում է ֆորմուլյարը լրացնող պոլիկլինիկա»,

դ. «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժբ) անհրաժեշտության դեպքում ֆորմուլյարը լրացրած պոլիկլինիկայից պահանջում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լրացուցիչ բժշկական փաստաթղթեր»,

ե. ուժը կորցրած ճանաչել «ժ)» և «ժդ)» ենթակետերը.

3) Որոշման հավելվածի N 1-ի 12-րդ կետի «է» ենթակետում «փաստաթղթային» բառից հետո լրացնել «բժշկասոցիալական» բառը.

4) Որոշման հավելվածի N 1-ի 14-րդ կետի  «մարմինների» բառը փոխարինել «բաժինների» բառով.

5) Որոշման հավելվածի N 1-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային բաժիններ: Փաստաթղթային բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման բաժինը և տարածքային բաժիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, գործակալության ու իրենց անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր:».

6) Որոշման հավելվածի N 1-ի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային բաժինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, բացառությամբ փաստաթղթային փորձաքննությունների իրականացման ու բողոքների քննման և մոնիթորինգի բաժինների աշխատողների:».

7) Գործակալության վերափորձաքննության բաժինը լուծարել, ստեղծել նոր՝ երկու բաժիններ, այդ կապակցությամբ Որոշման հավելվածի N 2-ի՝

ա. «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Վերափորձաքննության բաժին» բառերը հանել,

բ. «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը լրացնել նոր՝ երկու պարբերությունով՝

«Փաստաթղթային բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման կենտրոնական բաժին

Բողոքների քննման և մոնիթորինգի բաժին»,

գ. Գործակալության տարածքային մարմինները (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ) լուծարել, ստեղծել նոր՝ գործակալության տարածքային բաժիններ, այդ կապակցությամբ Որոշման հավելված N 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևանի տարածքային  բաժին

Արագածոտնի մարզի տարածքային բաժին

Արարատի մարզի տարածքային բաժին

Արմավիրի մարզի տարածքային բաժին

Գեղարքունիքի մարզի տարածքային բաժին

Լոռու մարզի տարածքային բաժին

Կոտայքի մարզի տարածքային բաժին

Շիրակի մարզի տարածքային բաժին

Սյունիքի մարզի տարածքային բաժին

Վայոց ձորի մարզի տարածքային բաժին

Տավուշի մարզի տարածքային բաժին»:

 

 

  1. 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին N 318-Ն որոշման հավելված N 1-ը լրացնել նոր՝ 26-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

26. Բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված անձիք (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում այն ախտաբանական վիճակի կապակցությամբ, որը հիմք է հանդիսացել նրանց բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու համար)::

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին N 1717-Ն որոշման հավելված N 1-ի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ զ.1 ենթակետով.

 «զ.1 Բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված անձիք՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում այն ախտաբանական վիճակի համար, որը հիմք է հանդիսացել նրանց բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու համար::

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1035-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝.

1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1 կետով՝

«1.1 Սահմանել, որ սույն որոշման III գլխի 1-ին և 2-րդ բաժիններում սահմանված բժշկական վերականգնման շրջանակներում նախատեսված միջոցառումները տրամադրվում են նաև առաջին անգամ   բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված անձանց՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի (այսուհետ՝ նաև ՎԱԾ) հիման վրա, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետում սահմանված լսողական սարքերի:»:

2) Որոշման հավելված N 1-ում`

ա. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ և 8-րդ  ենթակետերով.

 «7) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները.

8) առաջին անգամ   բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված անձանց՝ ՎԱԾ-ի համաձայն.

բ. 15-րդ կետից հանել «և քայլակները» բառերը.

գ. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1 կետով

  «16.1     Զինվորական ծառայության ընթացքում ստացած վիրավորման պատճառով վերին և ստորին վերջույթների հատուկ՝ պետական նպատակային ծրագրերով չնախատեսված պրոթեզավորման կարիք  ունեցող՝ զինվորական  ծառայությունը  շարունակող կամ աշխատանաքային այլ գործունեություն ծավալող հաշմանդամություն ունեցող  անձանց  պրոթեզավորում  կարող  է կատարվել լիազորած մարմնի ղեկավարի կողմից սահմանված դեպքերում և կարգով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տվյալ նպատակային ծրագրով նախատեսված գումարի առավելագույնը 2 տոկոսի սահմաններում: ».

դ. 18-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ` «18. Պարագաները (բացառությամբ ձեռնափայտի, կրծքագեղձի պրոթեզի, տակդիրի) առաջին անգամ, ինչպես նաև սույն կարգի 20-րդ կետում սահմանված դեպքում տրամադրվում են ՎԱԾ-ի համաձայն՝ ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում պարագաներով ապահովում նախատեսող միջոցառումների շրջանակներում: Ձեռնափայտ, կրծքագեղձի պրոթեզ և տակդիր  կարող է  տրամադրվել նաև անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա:».

ե. 19-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ` «19. Կրծքագեղձի պրոթեզ տրամադրվում է սույն կարգի 12-րդ կետի 1-ին, 2-րդ, և 8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում:».

զ. 21-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ` «21. Վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորումը, սույն որոշման N 2 հավելվածում նշված օրթեզների տրամադրումը, նույն հավելվածով սահմանված ժամկետներից շուտ պարագաների տրամադրումը, սույն կարգի 16.1 կետում նշված դեպքում պետական նպատակային ծրագրերով չնախատեսված պրոթեզավորումը, ինչպես նաև պարագաների հերթական տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում պարագաների տրամադրումն իրականացվում է սույն կարգի 43-րդ կետում նշված բուժատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ՝ բուժատեխնիկական հանձնաժողով) գրավոր եզրակացության հիման վրա:».

է. 22-րդ կետը  շարադրել հետևյալ  նոր խմբագրությամբ՝

«22. Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` նաև ԱՊՀ) երկրների արտադրության կամ դրան համարժեք  լսողական սարքերը տրամադրվում են 30-ից  մինչև 63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց:».

ը. ամբողջ տեքստում «Եվրոպական երկրների արտադրության» բառերից հետո լրացնել «կամ դրան համարժեք» բառերը.

թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28.1-րդ կետով.

«28.1. Ոտնաթաթի  անդամահատման  դեպքում անձը կարող է ստանալ մեկ զույգ օրթոպեդիկ կոշիկ և մեկ ոտնաման (բաշմակ), իսկ 2 ոտնաթաթի անդամահատման դեպքում՝ մեկ զույգ օրթոպեդիկ կոշիկ և 2 ոտնաման (բաշմակ):».

ժ. 36-րդ կետի 4-րդ ենթակետում «2-5-րդ» բառերից հետո լրացնել «և 7-8-րդ» բառերը.

ի. 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով. «8) 12-30 տարեկան այն անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, ներկայացնում են նաև ՎԱԾ, անկախ այն հանգամանքից, լսողական սարքը ստանում են առաջին անգամ, թե՝ կրկնակի:».

իա. 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.

«5) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:».

իբ. 44-րդ կետի 1-ին ենթակետում հանել «կառուցվածքային» բառը, իսկ «մարմիններին» բառը փոխարինել «բաժիններին» բառով.

իգ.  44-րդ կետի 3-րդ ենթակետի ա. կետում «և օրթեզավորման» բառերը  փոխարինել «սույն որոշման N 2 հավելվածում նշված օրթեզների տրամադրումը, » նախադասությունով.

իդ. 44-րդ կետի 3-րդ ենթակետի բ. կետում հանել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերը.

իե. 44-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` դ պարբերությամբ.

  «դ. սույն կարգի 16.1  ենթակետով սահմանված` պետական նպատակային ծրագրերով չնախատեսված պրոթեզավորման վերաբերյալ.».

իզ. 44-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ փոփոխություններ և (կամ) լրացումներ է կատարում ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում.».

իէ. 45-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ` «ՎԱԾ.»

իը. 45-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով`

«3) իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:».

3) Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրի ձևը հաստատելու մասին» N 20-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) Որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Եվրոպական արտադրության» բառերից հետո լրացնել «կամ դրան համարժեք» բառերը.

2) Որոշման  N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետում «2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն»  բառերը փոխարինել  «2015  թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն»  բառերով.

բ. 5-րդ  կետը  շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«5. Հավաստագիրը տրամադրվում է լսողության խնդիրներ ունեցող 12-ից 30 (ներառյալ) տարեկան անձանց (այսուհետ` շահառու):».

գ. 9-րդ կետը հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով՝

«7) հաշմանդամի կարգավիճակ չունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը:».

դ. 26-րդ կետը  շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«26. Եթե շահառուն իր միջոցներով ձեռք է բերել լսողական սարք, սակայն կարիք ունի օժանդակ պարագաների (ստրիմեր, հեռախոսի և հեռուստացույցի հարմարեցուցիչ, FM համակարգ (բարձրախոս և ընդունիչ), անհատական ներդիր, մարտկոց), որոնց միջոցով հնարավոր է բարձրացնել այդ սարքի տեխնիկական հնարավորությունները, ապա հավաստագրի արժեքի սահմաններում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված ժամկետներին համապատասխան, կազմակերպությունը կարող է նրան տրամադրել  միայն օժանդակ պարագաներ` սույն կարգի 25-րդ կետի պահանջներին համապատասխան:».

3) Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն   N 1 հավելվածի:

  1. 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

                                                             

                                                                 

Հավելված 

ՀՀ կառավարության 2017  թվականի

&

  • Обсуждалось

    10.03.2017 - 26.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Общественное обсуждение

10.03.2017 10:18

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10708

Принт