В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
0 - Против
Նախագծի հիմնական նպատակը հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող սարքերի տրամադրման գործընթացն ավելի հասցեկան և նպատակային դարձնելն է:
Հաշվի առնելով լսողական սարքերը և անվասայլակները պետական հավաստագրերի հիման վրա տրամադրելու գործընթացի դրական փորձը՝ նախագծով առաջարկվում է պետական բյուջեի միջոցով տրամադրվող մյուս աջակցող սարքերի ձեռքբերման գործընթացը կազմակերպել պետական հավաստագրերի միջոցով:
Բացի այդ, պարզեցվել է քաղաքացիների կողմից հավաստագրերի ձեռքբերման գործընթացը, հնարավորություն է ստեղծվել քաղաքացիներին տրվող հավաստագրերը կցել համապատասխան տեղեկատվական համակարգին, որի շնորհիվ քաղաքացին այլևս չի ստանա հավաստագրի թղթային տարբերակը, այլ միայն անձնագրով և հանրային ծառայությունների համարանիշով կմոտենա որակավորված կազմակերպություն և հնարավորություն կստանա ընտրել իր կարիքներին համապատասխան սարքավորումը՝ իր համար նախընտրելի վայրից:
-
Обсуждалось
27.08.2018 - 12.09.2018
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 8330
Принт