Добавить в избранное
Находится в Национальном Собрании РА
«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արամայիս Փաշինյան 20.08.2018 11:18:07 | Նախագիծն ինքնին դրական է, սակայն շատ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների մոտ խնդիր կա՝ կապված "ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքով սահմանված հրապարակման վճարի հետ, որով հրապարակային ծանուցման վճարը սահմանվում է ըստ տպագրական նիշի` մեկ տպագրական նիշի համար` 10 դրամ։ Սա նշանակում է, որ բոլոր այս կազմակերպությունների համար "Հիմնադրամների մասին" ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն Ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու դեպքում հրապարակման արժեքը սահմանված առավելագույն գումարն է կազմելու՝ 100,000 դրամ, որը շատերի համար մեծ բեռ է և կազմակերպության գործունեության հրապարակայնության համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Օրինակ, եթե կազմակերպությունը ժամանակին իր հիմնադրից որպես սեփականություն որևէ անշարժ գույք է ստացել որպես գրասենյակ, ապա անկախ գործունեության ծավալներից կամ գործունեություն իրականացնել-չիրականացնելու հանգամանքից պարտադրված է ոչ միայն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել, այլև 100,000 դրամ հրապարակման պետտուրք վճարել։ Առաջարկում եմ ոչ առևտրային կազմակերպությունների համար վերանայել նշված դրույքաչափը կամ բացի ակտիվների չափից կիրառել նաև այլ չափանիշ, օրինակ՝ համախառն եկամտի կամ տարվա ընթացքում կատարված ծախսերի մեծությունը։ | Ընդունվել է ի գիտություն | Հարցը սույն նախագծի կարգավորման շրջանակներից դուրս է: |