Добавить в избранное

Находится в Национальном Собрании РА

«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 Սույն օրենքի փոփոխությունը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացով:

 

«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ կսահմանվի միասնական մոտեցում:

  • Обсуждалось

    17.08.2018 - 01.09.2018

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8191

Принт

Предложения

Արամայիս Փաշինյան

20.08.2018

Նախագիծն ինքնին դրական է, սակայն շատ հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների մոտ խնդիր կա՝ կապված "ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենքով սահմանված հրապարակման վճարի հետ, որով հրապարակային ծանուցման վճարը սահմանվում է ըստ տպագրական նիշի` մեկ տպագրական նիշի համար` 10 դրամ։ Սա նշանակում է, որ բոլոր այս կազմակերպությունների համար "Հիմնադրամների մասին" ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն Ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու դեպքում հրապարակման արժեքը սահմանված առավելագույն գումարն է կազմելու՝ 100,000 դրամ, որը շատերի համար մեծ բեռ է և կազմակերպության գործունեության հրապարակայնության համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Օրինակ, եթե կազմակերպությունը ժամանակին իր հիմնադրից որպես սեփականություն որևէ անշարժ գույք է ստացել որպես գրասենյակ, ապա անկախ գործունեության ծավալներից կամ գործունեություն իրականացնել-չիրականացնելու հանգամանքից պարտադրված է ոչ միայն ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել, այլև 100,000 դրամ հրապարակման պետտուրք վճարել։ Առաջարկում եմ ոչ առևտրային կազմակերպությունների համար վերանայել նշված դրույքաչափը կամ բացի ակտիվների չափից կիրառել նաև այլ չափանիշ, օրինակ՝ համախառն եկամտի կամ տարվա ընթացքում կատարված ծախսերի մեծությունը։

Узнать больше