Находится в Национальном Собрании РА
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակվել է հիմք ընդունելով 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության բարեփոխումների հայեցակարգն» ու դրա հիման վրա մշակված «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկայում տարբեր օրենքներով պարտադիր աուդիտի ենթակա է 1174 կազմակերպություն, որոնց գերակշիռ մասը (շուրջ 54%-ը) որևէ գործունեություն չիրականացնող բաց բաժնետիրական ընկերություններն են: Նախագծի նպատակն է հստակեցնել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը՝ աուդիտի պահանջը տարածելու իրապես հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունների, այլ ոչ թե ֆորմալ առումով օրենքի պահանջին բավարարող կազմակերպությունների նկատմամբ: Նշվածը վկայում է, որ առկա է պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը ճշգրտելու անհրաժեշտություն, որի արդյունքում օրենքի ուժով, բայց իրականում գործունեություն չիրականացնող և հանրության համար տեղեկատվության տեսանկյունից հետաքրքրություն չներկայացնող կազմակերպությունները չեն համարվի պարտադիր աուդիտի ենթակա, փոխարենը պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ցանկում ներառելով իրականում հանրային հետաքրքրություն ունեցող կազմակերպությունների:
3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Օրենքի նախագծի ընդունմամբ պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը կհամապատասխանի ԵՄ աուդիտի և հաշվապահական հաշվառման համապատասխան դիրեկտիվների պահանջներին: Դա նշանակում է, որ աուդիտի ենթակա կլինեն ոչ թե, օրինակ, կազմակերպա-իրավական տեսանկյունից բաց բաժնետիրական հանդիսացող ընկերությունները, այլ նրանք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձ կամ հաշվետու թողարկող կամ կբավարարեն օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ):
4.Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակի ճշգրտումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովումն է, մասնավորապես պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը ճշգրտելու միջոցով, որի արդյունքում օրենքի համաձայն, բայց իրականում գործունեություն չիրականացնող և հանրության համար տեղեկատվության տեսանկյունից հետաքրքրություն չներկայացնող բաց բաժնետիրական ընկերությունները չեն համարվի պարտադիր աուդիտի ենթակա:
-
Обсуждалось
17.08.2018 - 01.09.2018
-
Тип
Закон
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 8032
Принт