ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակվել է հիմք ընդունելով 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ հաշվապահական հաշ­վառման և աուդիտորական գործունեության բարեփոխումների հայեցակարգն» ու դրա հիման վրա մշակված «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայում տարբեր օրենքներով պարտադիր աուդիտի ենթակա է 1174 կազմակերպություն, որոնց գերակշիռ մասը (շուրջ 54%-ը) որևէ գործունեություն չիրականացնող բաց բաժնետիրական ընկերություններն են: Նախագծի նպատակն է հստակեցնել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը՝ աուդիտի պահանջը տարածելու իրապես հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպութ­յուն­ների, այլ ոչ թե ֆորմալ առումով օրենքի պահանջին բավարարող կազմակերպութ­յուն­ների նկատմամբ: Նշվածը վկայում է, որ առկա է պարտադիր աուդիտի ենթա­կա կազմակերպությունների շրջանակը ճշգրտելու անհրաժեշտություն, որի արդյունքում օրենքի ուժով, բայց իրականում գործունեություն չիրականացնող և հանրության համար տեղեկատվության տեսանկյունից հետաքրքրություն չներկայացնող կազմակերպություն­ները չեն համարվի պարտադիր աուդիտի ենթակա, փոխարենը պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ցանկում ներառելով իրականում հանրային հետաքրք­րութ­յուն ունեցող կազմակերպությունների:

 

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Օրենքի նախագծի ընդունմամբ պարտադիր աուդիտի ենթա­կա կազմակերպությունների շրջանակը կհամապատասխանի ԵՄ աուդիտի և հաշվապա­հա­կան հաշվառման համապատասխան դիրեկտիվների պահանջներին: Դա նշանակում է, որ աուդիտի ենթակա կլինեն ոչ թե, օրինակ, կազմակերպա-իրավական տեսանկյունից բաց բաժնե­տի­րական հանդիսացող ընկերությունները, այլ նրանք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձ կամ հաշվետու թողարկող կամ կբավարարեն օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ):

 4.Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան պարտադիր աուդիտի ենթա­կա կազմակերպութ­յուն­ների շրջանակի ճշգրտումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

        Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հաշվապահական հաշ­վառման և աուդիտորական գործունեության ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովումն է, մասնավորապես պարտադիր աուդիտի ենթա­կա կազմակերպությունների շրջանակը ճշգրտելու միջոցով, որի արդյունքում օրենքի համաձայն, բայց իրականում գործունեություն չիրականացնող և հանրության համար տեղեկատվության տեսանկյունից հետաքրքրություն չներկայացնող բաց բաժնե­տի­րական ընկերությունները չեն համարվի պարտադիր աուդիտի ենթակա:

 

  • Քննարկվել է

    17.08.2018 - 01.09.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8035

Տպել