В стадии разработки
«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման և Գործողությունների ծրագրի նախագծերի վերաբերյալ
-
2 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ N --- ---- մարտի
2017 թվականի N
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությունը, Հայաստանի հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
- Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և հաստատել համակարգող խորհրդի գործունեության կազմակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
- Համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում:
- Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքի հիման վրա ստեղծված մարմինների ղեկավարներին`
1) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո հինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել գրավոր հաշվետվություններ հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև 5 օրյա ժամկետում ներկայացված հաշվետվությունները տեղադրել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքի հիման վրա ստեղծված մարմինների պաշտոնական կայքերում,
2) եռամսյակային կտրվածքով համակարգող խորհրդի նիստերին ներկայացնել զեկույցներ հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ,
3) ապահովել համակարգող խորհրդի անդամների մասնակցությունը համակարգող խորհրդի նիստերին և հանրային քննարկումներին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Կ.Կարապետյան
2017թ. մարտի -------
Երևան
-
Обсуждалось
06.03.2017 - 24.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Юстиция, Здравоохранение, Образование и наука, Охрана природы, Градостроителство, Работа и занятость, Социальное обеспечение, Спорт и молодежь, Культура, Экономика, Транспорт, Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая, Чрезвычайные ситуации, Диаспора, Уголовно-исполнительная
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 9574
Принт