Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման և Գործողությունների ծրագրի նախագծերի վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ N --- ---- մարտի

2017 թվականի  N

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2017-2019 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությունը, Հայաստանի հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
  2. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծել համակարգող խորհուրդ և հաստատել համակարգող խորհրդի գործունեության կազմակերպման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
  3. Համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում:
  4. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքի հիման վրա ստեղծված մարմինների ղեկավարներին`

1) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո հինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել գրավոր հաշվետվություններ հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև 5 օրյա ժամկետում ներկայացված հաշվետվությունները տեղադրել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքի հիման վրա ստեղծված մարմինների պաշտոնական կայքերում,

2) եռամսյակային կտրվածքով համակարգող խորհրդի նիստերին ներկայացնել զեկույցներ հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ,

3) ապահովել համակարգող խորհրդի անդամների մասնակցությունը համակարգող խորհրդի նիստերին և հանրային քննարկումներին:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

Վարչապետ                                                 Կ.Կարապետյան

2017թ. մարտի -------

Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.03.2017 - 24.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Սփյուռք, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9578

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ