«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասում «1-3-րդ» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ» բառերով և «հիմքերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ օտարերկրյա պետության իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով» բառերը․
2) լրացնել 5-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ․
«5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամները՝ որակավորման քննություններ հանձնելուց հետո:»։
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը ներառյալ կայացրած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարելու իրավունքը մեկ անգամ վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։
3․ Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասով նախատեսված կարգավորումները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով վարելու իրավունքը վերականգնած անձանց նկատմամբ։
-
Продолжительность
20.05.2026 04.06.2026 -
Тип
Закон
-
Область
Безопасность дорожного движения, Административные правонарушения
-
Министерство
Министерство внутренних дел
-
Test
Просмотры 375
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .