Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում «1-3-րդ» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ» բառերով և «հիմքերով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կամ օտարերկրյա պետության իրավասու այլ մարմնի՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով» բառերը

2) լրացնել 5-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ

«5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարելու իրավունքը, վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնվում է առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամները՝ որակավորման քննություններ հանձնելուց հետո։

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2 Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ վարելու իրավունքից զրկելու մասին Հայաստանի Հանրապետության իրավասու այլ մարմնի (ոստիկանության)՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը ներառյալ կայացրած ակտի հիմքով դադարեցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարելու իրավունքը մեկ անգամ վերականգնվում է վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց հետո` առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։

3 Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասով նախատեսված կարգավորումները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով վարելու իրավունքը վերականգնած անձանց նկատմամբ։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

  • Տևողություն

    20.05.2026 04.06.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Վարչական իրավախախտում

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 334

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: