Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Հիմնավորում

«Ֆոնդային բորսաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդուն­­ման նպա­տակն այն ֆոնդային բորսաների ցանկի սահմանումն է, որոնցում չցուցակ­ված բաժ­նե­տոմ­սե­րից ստաց­վող շահա­­բա­ժին­ների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահու­թահարկով հարկ­ման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ նաև պետական տուրքի հաշվարկման տար­բերակված կանոն։

2.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկա փուլում փոփոխություններ և լրացումներ են կատարվում Հարկային օրենսգրքում և Պետա­կան տուրքի մասին ՀՀ օրենքում և վերանայվում են բաժ­նե­տոմսերից կամ բանկի բաժ­նե­հա­վաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստաց­վող շահա­­բա­ժին­ների մասով եկամտային հարկով,  շահու­թահարկով և պետական տուրքով հարկման մոտեցումները։ Մաս­նա­­վորապես, սահմանվում է, որ՝

1)   բանկերի կող­մից վճարվող շահաբաժինների համար եկա­մտա­յին հարկի և ոչ ռեզի­դենտի շահու­­թահարկի դրույքաչափը 15 տոկոս է, եթե շահա­բա­ժին­ները ստացվել են բան­կերի կողմից թողարկ­ված և Հայաստանի Հանրապետության կառա­­վարության սահմանած ցան­­կում ներառ­ված ֆոնդային բորսաներում  չցուցակված  բաժնետոմսերից,

2)  ռեզի­դենտ շահութահարկ վճա­րող­ների կողմից բանկերից ստացվող՝ Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառավարության սահ­մանած ցան­կում ներառված ֆոնդային բորսա­նե­րում  չցուցակ­ված  բաժնե­տոմ­սե­րից ստաց­­­վող շահա­­բաժին­ները ենթակա են հարկ­­ման 15 տոկոս դրույքաչափով։

Միևնույն ժամանակ, 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվա­կանի դեկտեմբերի 31-ն ընդգրկող ժամանակահատվածի համար սահմանվում է պետա­կան տուրք բանկերի կող­մից թողարկ­ված և Հայաստանի Հանրապետության կառա­­վա­րու­թյան սահմանած ցան­կում ներառ­ված ֆոնդային բորսաներում  չցու­ցակված  բաժնետոմսերից վճարվող շահա­բաժին­ների համար՝ շահաբաժինների 15 տոկոսի չափով:

Խնդիրն այն է, որ վերոնշյալ ֆոնդային բորսաների ցանկ Կառավա­րու­թյան որոշմամբ սահմանված չէ։

3.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմա­նել այն ֆոնդային բորսաների ցանկը, որոնցում չցուցակ­ված բաժ­նե­տոմսերից ստաց­վող շահա­բա­ժին­ների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահու­թահարկով հարկման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ նաև պետական տուրքի հաշ­վարկ­ման տարբե­րակ­ված կանոն։

4.  Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան այն ֆոնդային բոր­սա­ների ցանկն է, որոնցում չցուցակ­ված բաժ­նե­տոմսերից  ստաց­վող շահա­­բա­ժին­ների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահու­թահարկով հարկման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ նաև պետական տուրքի հաշվարկման տարբերակված կանոն։

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել, այն ֆոնդային բորսաների ցանկը, որոնցում չցու­ցակ­­ված բաժ­նե­տոմսերից  ստաց­վող շահա­­բա­ժին­ների մասով կիրառվելու է եկամտային հար­­կով և շահու­­թահարկով հարկման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ նաև պետական տուրքի հաշվարկման տարբերակված կանոն։

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահան­­ջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ կավելանան պետական բյուջեի եկա­մուտները, իսկ պետական բյուջեի ծախսերի ավե­լացում տեղի չի ունենա:

7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ:

Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­բյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­ներից, ըստ որի՝ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրա­կա­նացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:

 

 

  • Продолжительность

    11.05.2026 26.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Финансовая

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 364

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: