«Ֆոնդային բորսաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Հիմնավորում
«Ֆոնդային բորսաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունման նպատակն այն ֆոնդային բորսաների ցանկի սահմանումն է, որոնցում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահութահարկով հարկման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ նաև պետական տուրքի հաշվարկման տարբերակված կանոն։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ներկա փուլում փոփոխություններ և լրացումներ են կատարվում Հարկային օրենսգրքում և Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում և վերանայվում են բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկով, շահութահարկով և պետական տուրքով հարկման մոտեցումները։ Մասնավորապես, սահմանվում է, որ՝
1) բանկերի կողմից վճարվող շահաբաժինների համար եկամտային հարկի և ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափը 15 տոկոս է, եթե շահաբաժինները ստացվել են բանկերի կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից,
2) ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից բանկերից ստացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները ենթակա են հարկման 15 տոկոս դրույքաչափով։
Միևնույն ժամանակ, 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընդգրկող ժամանակահատվածի համար սահմանվում է պետական տուրք բանկերի կողմից թողարկված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից վճարվող շահաբաժինների համար՝ շահաբաժինների 15 տոկոսի չափով:
Խնդիրն այն է, որ վերոնշյալ ֆոնդային բորսաների ցանկ Կառավարության որոշմամբ սահմանված չէ։
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել այն ֆոնդային բորսաների ցանկը, որոնցում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահութահարկով հարկման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ նաև պետական տուրքի հաշվարկման տարբերակված կանոն։
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան այն ֆոնդային բորսաների ցանկն է, որոնցում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահութահարկով հարկման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ նաև պետական տուրքի հաշվարկման տարբերակված կանոն։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել, այն ֆոնդային բորսաների ցանկը, որոնցում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինների մասով կիրառվելու է եկամտային հարկով և շահութահարկով հարկման, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ նաև պետական տուրքի հաշվարկման տարբերակված կանոն։
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ կավելանան պետական բյուջեի եկամուտները, իսկ պետական բյուջեի ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
-
Տևողություն
11.05.2026 26.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Ֆինանսական
-
Կարգավիճակ
Դիտումներ` 364
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: