Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.    Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

 

 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը բաշխման ցանցին միացման հետ կապված գործընթացները սահմանված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով։

Համաձայն նշված կանոնների  6(10) կՎ լարմամբ միացման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի դեպքում սպառողի սպառման համակարգի միացումը բաշխման ցանցին իրականացվում է սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրի և (կամ) կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի հիման վրա։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ներկայացնելով 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի՝ բաշխման ցանցին միացման ընթացակարգի գործնականում առկա իրավիճակը։ Մասնավորապես, այն որ վերոնշյալ սպառողներին սնող ենթակառուցվածքները հիմնականում չեն մասնակցում այլ բաժանորդների համակարգերի սնուցմանը։

Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը մշակել է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի՝ բաշխման ցանցին միացման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ որոշման նախագիծ։

 

2.    Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման նախագծով առաջարկվում է, հաշվի առնելով փաստացի իրավիճակը՝ 6(10) կՎ լարմամբ և բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերը բաշխման ցանցին միացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների միջոցով։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է հստակեցնել տեխնիկական պայմանների տրամադրաման համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն դեպքերը և պայմանները, երբ կառուցված համակարգերը ենթակա են հանձնման  «Հայաստանի էլեկտրական ցանցեր»         ՓԲԸ-ին։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 

 4. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդնունման արդյունքում, ակնկալվում է ապահովել մրցակցային միջավայր, որի հետևանքով նաև նոր հզորությունների կառուցման առավել արագ ժամկետներ և մատչելի գներ։ Վերոնշյալ սպառման համակարգերի միացումը բաշխման ցանցին առանց միացման վճարի գանձման իրականացումը կնվազեցնի նաև ազդեցությունը սակագնի վրա։

 

  • Продолжительность

    07.05.2026 22.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Публичная служба

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 230

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: