ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը բաշխման ցանցին միացման հետ կապված գործընթացները սահմանված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով։
Համաձայն նշված կանոնների 6(10) կՎ լարմամբ միացման, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի դեպքում սպառողի սպառման համակարգի միացումը բաշխման ցանցին իրականացվում է սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման պայմանագրի և (կամ) կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրի հիման վրա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ներկայացնելով 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի՝ բաշխման ցանցին միացման ընթացակարգի գործնականում առկա իրավիճակը։ Մասնավորապես, այն որ վերոնշյալ սպառողներին սնող ենթակառուցվածքները հիմնականում չեն մասնակցում այլ բաժանորդների համակարգերի սնուցմանը։
Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը մշակել է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի՝ բաշխման ցանցին միացման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ որոշման նախագիծ։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով առաջարկվում է, հաշվի առնելով փաստացի իրավիճակը՝ 6(10) կՎ լարմամբ և բազմաբնակարան շենքերի սպառման համակարգերը բաշխման ցանցին միացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների միջոցով։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է հստակեցնել տեխնիկական պայմանների տրամադրաման համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն դեպքերը և պայմանները, երբ կառուցված համակարգերը ենթակա են հանձնման «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդնունման արդյունքում, ակնկալվում է ապահովել մրցակցային միջավայր, որի հետևանքով նաև նոր հզորությունների կառուցման առավել արագ ժամկետներ և մատչելի գներ։ Վերոնշյալ սպառման համակարգերի միացումը բաշխման ցանցին առանց միացման վճարի գանձման իրականացումը կնվազեցնի նաև ազդեցությունը սակագնի վրա։
-
Տևողություն
07.05.2026 22.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային ծառայություն
-
Գերատեսչություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
-
Կարգավիճակ
Դիտումներ` 222
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: