Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԱՅԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Այլընտրանքային խնամքի կազմակերպման և իրականացման գործընթացների օրենսդրական հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Սոցիալական աջակցության մասին»,  «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքներով և այլ հարակից օրենսդրությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՕ-364-Ն օրենքը, որը ուժի մեջ է մտել 2025 թվականի նոյեմբերի 29-ից, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում իրականացված փոփոխություններն ու լրացումները` անհրաժեշտություն է առաջացել վերանայել բոլոր այն ենթաօրենսդրական իրավական ակտերը, որոնք վերաբերում են այլընտրանքային խնամքին։ Գործող իրավակարգավորումների վերանայումից, հստակեցումից, նոր օրենսդրական կարգավորումներին համապատասխան փոփոխություններ և լրացումներ իրականացնելուց զատ՝ այլընտրանքային խնամքի եղանակներից մեկի՝ խնամակալության դեպքում առաջարկվում է սահմանել հստակ ընթացակարգ՝ հաշվի առնելով, որ այն առհասարակ բացակայում է։ Իրավական ակտի անհրաժեշտությունը հիմնավոր է նաև նրանով, որ կիրարկողների տեսանկյունից այն կլինի մեկ համապարփակ փաստաթուղթ՝ հնարավորություն ընձեռելով երեխայի այլընտրանքային խնամքին  վերաբերող կարգավորումները, դրանց կապը տեսնել և կիրառել մեկ աղբյուրից։

Սույն նախագծի նպատակն է մեկ իրավական ակտով սահմանել երեխայի՝ այլընտրանքային խնամքի ընտանիքահեն եղանակները կազմակերպման գործընթացները՝ արդյունքում ունենալով միջազգային պարտավորություններին համահունչ, երեխայի լավագույն շահերը հաշվի առնող իրավական ակտ։

 

  • Обсуждалось

    20.04.2026 - 06.05.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 801

Принт

Предложения

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

30.04.2026

Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն նպատակաուղղված է այլընտրանքային խնամքի համակարգի համակողմանի կարգավորմանը և պարունակում է համակարգված մոտեցում։ Միաժամանակ, դրա կիրառելիությունն ու իրավական որոշակիությունն առավել բարձրացնելու նպատակով նպատակահարմար է դիտարկել ստորև նշվածը։

Առաջին հերթին առաջարկվում է վերանայել ակտի վերնագիրը՝ այն դարձնելով ավելի համառոտ և գործնական։ Ներկայումս վերնագիրը չափազանց ընդգրկուն է և ներառում է կարգավորման գրեթե ամբողջ ծավալը, ինչի արդյունքում այն դժվար է ընկալվում և կիրառվում հղումների մեջ։ Ավելի կարճ և ընդհանուր բնույթի վերնագիրը կբարձրացնի ակտի կիրառելիությունը։

Հաջորդիվ նպատակահարմար է հստակեցնել լիազորությունների բաշխումը, մասնավորապես՝ այն դեպքերում, երբ օգտագործվում են «հիմնական պատասխանատու» կամ նմանատիպ ձևակերպումներ։ Առաջարկվում է ավելի կոնկրետ սահմանել այդ սուբյեկտների գործառույթները և պատասխանատվության շրջանակը՝ բացառելու հնարավոր իրավական անորոշությունները և գործնականում լիազորությունների համընկնումը։

Առաջարկվում է նաև ուշադրություն դարձնել այն դրույթներին, որտեղ սահմանվում են պարտականություններ, սակայն չեն ամրագրվում դրանց չկատարման հետևանքները։

Նորմատիվ տեխնիկայի տեսանկյունից առաջարկվում է վերանայել «անհապաղ, բայց ոչ ուշ, քան...» ձևակերպումների կիրառությունը և հնարավորության դեպքում նախընտրել մեկ միասնական մոտեցում՝ ապահովելով նորմերի առավել հստակ և միարժեք ընկալում։

Նախագծում առկա են նաև այնպիսի ձևակերպումներ, որոնք լայն հայեցողություն են թողնում իրավակիրառող մարմիններին («անհրաժեշտության դեպքում», «գնահատման արդյունքների հիման վրա» և այլն)։ Առաջարկվում է հնարավորության սահմաններում լրացնել դրանք նվազագույն չափանիշներով կամ հղումներով համապատասխան մեթոդական ուղեցույցներին, ինչը կնպաստի միատեսակ կիրառությանը։

Տեխնիկական տեսանկյունից նպատակահարմար է դիտարկել տեղեկատվական համակարգից կախվածության ռիսկերի նվազեցումը։ Քանի որ մի շարք գործընթացներ ամբողջությամբ կապվում են այդ համակարգի հետ, առաջարկվում է նախատեսել այլընտրանքային ընթացակարգեր այն դեպքերի համար, երբ համակարգը ժամանակավորապես անհասանելի է։

Մշտադիտարկման և վերահսկողության գործընթացների շրջանակում նպատակահարմար է լրացուցիչ ընդգծել անձնական կյանքի պաշտպանության և համաչափության սկզբունքները, հատկապես այն դեպքերում, երբ նախատեսվում է տեղեկատվության հավաքագրում երրորդ անձանցից։ Սա կբարձրացնի կարգավորման իրավաչափությունն ու հավասարակշռվածությունը։

Առաջարկվում է նաև ապահովել եզրութաբանության ամբողջական միատեսակությունը՝ նույն հասկացությունների համար կիրառելով նույն ձևակերպումները ամբողջ ակտի շրջանակում, ինչը կնպաստի դրա ճիշտ և միանշանակ մեկնաբանմանը։

 

 

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

30.04.2026

Բարև ձեզինչպե՞ս կարող է մարդը կամ ընտանիքը հասկանալ՝ արդյոք այս ծրագրի շահառու էթե ոչ:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: