«ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՈՉ ՃԻՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
00 փետրվար 2026 թվականի N 0000-Ն
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՈՉ ՃԻՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային տեղեկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել տվյալների շտեմարանում ոչ ճիշտ տվյալների ուղղում կատարելու կարգը։
2. Սույն որոշմամբ սահմանված կարգը կիրառելի է պետական տեղեկատվական համակարգում գրանցված տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալների ուղղման, ջնջման և դրանց մշակման սահմանափակման հետ կապված հարաբերությունների նկատմամբ՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
06.04.2026 - 21.04.2026
-
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
-
Test
Просмотры 688
Принт