Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 27.12.2023 - 11.01.2024

«Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105 00, 2202 99 910 0, 2202 99 950 0, 2202 99 990 0 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել կաթնամթերքի` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։
0 2231

Քննարկվել է 25.07.2022 - 10.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նախագծով նախատեսվում  է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 662-Ն որոշումը և միաժամանակ հաստատել Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների հետևյալ ստուգաթերթերը՝ -       արտադրական կազմակերպություններ համար, -       իրացման կազմակերպությունների  համար, -       հանրային սննդի կազմակերպությունների համար, -       կաթնամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       մսամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       ճարպայուղային արտադրանքի արտադրության կազմակերպությունների համար, -       ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների համար,   -       ձկնաբուծական տնտեսությունների համար, -       փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի արտադրական կազմակերպությունների համար, -        անասնապահական ֆերմաների և կենդանիների կարանտինացման շենքերի (սենքերի) համար, -       հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի արտադրության կազմակերպությունների համար, -       սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների արտադրության կազմակերպությունների համար, -       մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության կազմակերպությունների համար, -       կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստուգումների համար, -       սպանդանոցների համար, -       պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման կազմակերպությունների համար, -       Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի աուդիտի, -       ալկոհոլային արտադրանքի արտադրական կազմակերպությունների համար, -       հացահատիկի արտադրության և պաշարման կազմակերպությունների համար, -       սննդամթերքի հետ շփվող փաթեթվածքի անվտանգության ստուգման համար:   Հաստատվող թվով 20 ստուգաթերթերը ընդգրկում են թվով 995 հարց, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ պահանջների պահպանման նկատմամբ:  Նախագծով ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը, և Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների նոր ստուգաթերթեր, որոնք իրենց հերթին կընդգրկեն Հայաստանի Հանրապետության օրենքներով և սննդամթերքի անվտանգության, սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ և հիմնական պահանջներ՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում պատշաճ վերահսկողություն:    
0 3542

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.06.2020 - 07.07.2020

"ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ  Նախագծերով սահմանվում է կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի և բուսական յուղի տոկոսային հարաբերություններով պայմանավորված առևտրի իրականացման վայրերում  կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը առանձնացված դարակով (հատվածով) և հատուկ տեսակի նշումով  տարբերանշելու պահանջ և տվյալ պահանջը խախտելու պարագայում համապատասխան վարչական տույժի կիրառում։
1 8586

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.02.2020 - 10.03.2020

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։
3 7753

Քննարկվել է 24.10.2019 - 08.11.2019

Ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի, մեղրի, անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծի ընդունումը թույլ կտա բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել փաստաթղթավորումները և վարչարարությունը, վերանայել սպառողների առողջությունը չերաշխավորող  դրույթները, ունենալ բովանդակալից և լիարժեք նմուշառման ակտի միասնական ձև, որը կգործի, թե նմուշառման, թե նմուշները փորձաքննության նպատակով ներկայացման գործընթացներում, իսկ վերանայված փորձաքննության կարգը կապահովի հավասարաչափ պայմաններ փորձաքննություն կատարող բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար (մասնավոր և պետական)՝ անկախ նրանց կարգավիճակից և պատկանելիությունից՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը, ինչպես նաև մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, կաթի և կաթնամթերքի, մեղրի, ինչպես նաև ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերը ուժը կորցրած ճանաչելու և նոր կարգ հաստատելու գործընթացը իրականացնել մեկ որոշմամբ, որպեսզի դրանց կիրառումը դյուրին լինի սպառողների և տնտեսավարողների համար:
7 7191