ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի N 662-Ն որոշումը և միաժամանակ հաստատել Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների հետևյալ ստուգաթերթերը՝
- արտադրական կազմակերպություններ համար,
- իրացման կազմակերպությունների համար,
- հանրային սննդի կազմակերպությունների համար,
- կաթնամթերքի արտադրության կազմակերպությունների համար,
- մսամթերքի արտադրության կազմակերպությունների համար,
- ճարպայուղային արտադրանքի արտադրության կազմակերպությունների համար,
- ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների համար,
- ձկնաբուծական տնտեսությունների համար,
- փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի արտադրական կազմակերպությունների համար,
- անասնապահական ֆերմաների և կենդանիների կարանտինացման շենքերի (սենքերի) համար,
- հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի արտադրության կազմակերպությունների համար,
- սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների արտադրության կազմակերպությունների համար,
- մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի արտադրության կազմակերպությունների համար,
- կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստուգումների համար,
- սպանդանոցների համար,
- պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման կազմակերպությունների համար,
- Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի աուդիտի,
- ալկոհոլային արտադրանքի արտադրական կազմակերպությունների համար,
- հացահատիկի արտադրության և պաշարման կազմակերպությունների համար,
- սննդամթերքի հետ շփվող փաթեթվածքի անվտանգության ստուգման համար:
Հաստատվող թվով 20 ստուգաթերթերը ընդգրկում են թվով 995 հարց, որոնց միջոցով հնարավոր կլինի վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ պահանջների պահպանման նկատմամբ:
Նախագծով ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը, և Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների նոր ստուգաթերթեր, որոնք իրենց հերթին կընդգրկեն Հայաստանի Հանրապետության օրենքներով և սննդամթերքի անվտանգության, սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Մաքսային միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անհրաժեշտ և հիմնական պահանջներ՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում պատշաճ վերահսկողություն:
-
Քննարկվել է
25.07.2022 - 10.08.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 3537
Տպել