Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

"ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԵՎ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 Նախագծերով սահմանվում է կաթնամթերք արտադրողների կողմից թթվասերի, պանրի կամ այլ արտադրանքի մեջ պարունակվող բնական կաթի և բուսական յուղի տոկոսային հարաբերություններով պայմանավորված առևտրի իրականացման վայրերում  կաթնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքը առանձնացված դարակով (հատվածով) և հատուկ տեսակի նշումով  տարբերանշելու պահանջ և տվյալ պահանջը խախտելու պարագայում համապատասխան վարչական տույժի կիրառում։

  • Քննարկվել է

    22.06.2020 - 07.07.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8586

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

06.07.2020

Նախագծերում հաշվի առնել, որ բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքի համար առանձնացված դարակով (հատվածով) և «Կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող արտադրանք» հատուկ տեսակի նշումով ապահովելը փաստացի այդ արտադրանքի վաճառքով զբաղվող տնտեսավարողի պարտականությունն է, իսկ առևտրի իրականացման վայրում գաղտնիք չէ, որ տարածքները վարձակալությամբ տրվում են վաճառքով զբաղվող տնտեսավարողներին, հետևաբար առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը չի կարող իմանալ, հետևաբար նաև պատասխանատվություն կրել նման արտադրանք վաճառողի փոխարեն: «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նածագծի առաջին հոդվածում հստակեցնել պահանջի կատարման կոնկրետ պատասխանատուն, հակառակ դեպքում այդ պարտավորության համար կարող է մեղադրվել և տուգանքի ենթարկվել առևտրի վայրի կազմակերպիչ հանդիսացող տնտեսավարողը, որն ընդամենը վարձակալությամբ տարածք է հատկացրել ինչ-որ տնտեսավարողի, որը կարող է իրականացնել նաև կաթնային արտադրանքի վաճառք, որի համար սահմանված պահանջի կատարման պատասխանատուն հենց տվյալ արտադրանքը վաճառող տնտեսավարողն է, հետևաբար նա էլ պետք է կրի վարչական պատասխանատվություն: Նույն նախագծում հստակ տարանջատել նախազգուշացումը տուգանքից, քանի որ նման ձևակերպման դեպքում ակնհայտ է վերահսկողի կողմից կամայականության դրսևորման հավանականությունը՝ դրանից բխող ռիսկերով և հետևանքներով: Անհրաժեշտ է հստակ սահմանել, որ խախտումն առաջին անգամ արձանագրելիս առաջացնում է նախազգուշացում, իսկ դրանից հետո 1 տարվա ընթացքում խախտումը յուրաքանչյուր անգամ արձանագրելու կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքերում առաջացնում է տուգանքի նշանակում հստակ չափով, օրինակ՝ երեսնապատիկի չափով, այլ ոչ թե քսանապատիկից երեսնապատիկի սահմաններում, որը կամայականության և կոռուպցիոն դրսևորումների ակնհայտ հիմքեր է առաջացնում: ,,ԲԵԿՈՒՄ,, հանրային պատասխանատվություն, անվտանգություն, հսկողություն հասարակական կազմակերպություն

Տեսնել ավելին