Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։

  • Քննարկվել է

    19.02.2020 - 10.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7831

Տպել

Առաջարկներ`

Միքայել Դանիելյան

01.03.2020

Առաջարկվող նախագծում անհրաժեշտ է սահմանել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված այն մարմինը, որը հետագայում ենթաօրենսդրական ակտի ընդունմամբ պետք է հաստատի նախագծում նշված "հատուկ տեսակի նշման" օրինակելի ձևը, այլապես "հատուկ նշման ձևը" հաստատող ենթաօրենսդրական ակտը կարող է չհամապատասխանել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

Արմեն Վարդանյան

27.02.2020

Հաշվի առնել, որ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված <<մեկուսամասերում>> ձևակերպումը գործնականում խնդրահարույց է, քանի որ բառի բուն իմաստով կաթնամթերքի վաճառքի դեպքում մեկուսացումը անհնար է, իսկ մեկուսամասերում բուսական յուղ պարունակող կաթնային արտադրանքի համար առանձնացված դարակի (հատվածի) դեպքում պարզ չեն դրան ներկայացվող սկզբունքները կամ դրա կատարման ձևը, ինչը հետագայում տնտեսավարողի նկատմամբ երկակի մոտեցումների և կամայականությունների հիմք է տալու: Բացի այդ, պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում հատուկ տեսակի նշումը, այն վերաբերում է դարակաշարին կամ մեկուսացմանը, թե՞ մակնշմանը, որը պետք է կատարվի արտադրանքի փաթեթավորման ժամանակ: ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում հաշվի առնել, որ Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հասկացության համաձայն՝ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը օրենքով սահմանված դեպքերում առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերած և առևտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է /հաշվի առնել նաև օրենքի 3-րդ հոդվածով սահմանված առևտրի օբյեկտի և առևտրի իրականացման վայրի տեսակները, ինչպես նաև օրենքի <<առևտրի օբյեկտ>> հասկացությունը/, այսինքն՝ առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրավունք ձեռք բերած տնտեսավարողը, որը վարձակալությամբ տարածք է տրամադրել անմիջականորեն առռևտուր իրականացնող տնտեսավարողներին, չի կարող պատասխանատվության ենթարկվել առևտուր իրականացնողի փոխարեն: Բացի այդ, փաստացի ձևակերպման իմաստով կարող են տարբեր լինել պաշտոնատար անձը և կազմակերպիչը, այսինքն՝ առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրավունք ձեռքբերած և առևտուր իրականացնող անձինք կարող են լինել տարբեր տնտեսավարող սուբյեկտներ, հետևաբար ստացվում է, որ վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել երկուսն էլ կամ կկիրառվի երկակի ստանդարտ և կամայականություն, այնինչ պետք է պատասխանատվություն կրի կաթնամթերք վաճառող տնտեսավարողը՝ հոդվածում նշված պարտականությունը չկատարելու կամ թերի կատարելու համար:

Էլինա Գեղամյան

19.02.2020

Նախագծի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն նախատեսող հոդվածում որոշակի և հստակ չէ վարչական պատասխանատվության սուբյեկտը: Մասնավորապես, նորմում տեղ գտած «կազմակերպիչ» բառը հնարավորություն չի ընձեռում առանձնացնելու պատասխանատվության կոնկրետ սուբյեկտին: Եթե կազմակերպիչ հասկացության ներքո նկատի ունենք առևտրի իրականացման վայրի կազմակերպչին, ինչպիսի կարգավիճակ կարող են ունենալ միայն իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, ապա նախատեսվող նորմը ակնհայտ հակասում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության սուբյեկտի վերաբերյալ ընդհանուր կարգավորումներին: Առաջարկում եմ հստակեցնել նորմը՝ վարչական պատասխանատվության սուբյեկտի մասով, և որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ նախատեսել, օրինակ, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի իրավասու պաշտոնատար անձին:

Տեսնել ավելին