Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 01.04.2025 - 16.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի«Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման մեջ:
Մնաց {days} օր
0 1595

Քննարկվել է 27.03.2025 - 11.04.2025

«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայում հանրակրթական ուսումնական հաստատություններ տնօրենների գործուղման գործընթաց առկա չէ: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղում այն դեպքում, եթե՝ առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել կամ տեղը չի համալրվել, տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ  ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու պատճառով: Նախագծով առաջարկվում է նաև գործուղվող տնօրենին տրամադրել 138 300 դրամ լրավճար՝  5 տարի ժամկետով, որը ներառում է աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։  Սահմանվում է նաև, որ գործուղվել կարող են այն տնօրենները կամ տնօրենի հավակնորդները, որոնք ՝ ղեկավարում են որևէ ուսումնական հաստատություն, որն ունի կատարողականի բարձր ցուցանիշներ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստացել են որևէ հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի դրական եզրակացություն և հաղթահարել են հարցազրույցի փուլը, 3) Ստացել են «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման դասընթացն ավարտելու վկայական: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի սույն կարգով համալրելու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր հաստիքները, ինչի արդյունքում պայմաններ կստեղծվեն հաստատության անխափան և արդյունավետ գործունեության համար:
Մնաց {days} օր
33 7034

Քննարկվել է 11.02.2025 - 26.02.2025

«Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի փետրվարի 11-ից փետրվարի 26-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:  Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 26-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:  Հանրային քննարկումների ընթացքում՝ փետրվարի 24-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:   Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 23-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-192 հեռախոսահամարով:
Մնաց {days} օր
0 2351

Քննարկվել է 31.01.2025 - 15.02.2025

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի և հարակից օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետները, ինչը հնարավորություն կտա էլեկտրոնային համակարգը նախապատրաստել օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին և ապահովել պատշաճ ներդրումը, այդ թվում՝ համապատասխան սպասարկման ընկերության հետ կնքել պայմանագիր, Ծառայությունում առկա գործող համակարգում կատարել  անհրաժեշտ փոփոխություններ, համակարգը համակցել այլ մարմինների հետ, զուգահեռ՝ շրջանառել և ընդունել Օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը, ինչպես նաև վերապատրաստել հարկադիր կատարողներին՝ նոր օրենսդրական կարգավորումներին և էլեկտրոնային գործիքների կողմից տրամադրվող հնարավորություններին ծանոթացնելու նպատակով։
Մնաց {days} օր
2 3708

Քննարկվել է 30.07.2024 - 15.08.2024

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը և ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման, իրականացման, մշտադիտարկման և վերանայման գործընթացները։
Մնաց {days} օր
9 5466

Քննարկվել է 07.06.2024 - 22.06.2024

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-88-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, մասնավորապես` Պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 3080

Քննարկվել է 23.05.2024 - 13.06.2024

«Պետական ծառայողի կատարողականի կառավարման, կատարողականի գնահատման հիման վրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցների սահմանման կարգը, ինչպես նաև քրեակատարողական և փրկարարական ծառայողների կատարողականների կառավարման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման և հարակից օրենքների և որոշումների նախագծեր Նախագծերի փաթեթով նախատեսվում է արդիականացնել կատարողականի գնահատման համակարգը, որով կնախատեսվի անձնակազմի կառավարման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նախապայմաններ։
Մնաց {days} օր
0 4227

Քննարկվել է 26.03.2024 - 10.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պրոբացիայի ծառայության ներկայիս գնահատման համակարգը չի ապահովում անհրաժեշտ արդյունավետություն, չի նպաստում ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։ Նշվածը պայմանավորում է պրոբացիայի ծառայությունում գնահատման նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պրոբացիայի ծառայության կատարողականի գնահատման համակարգը, նպաստել ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։
Մնաց {days} օր
0 3231

Քննարկվել է 13.02.2024 - 28.02.2024

«Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու փետրվարի 13-ից մինչև փետրվարի 27-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 27-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:  
Մնաց {days} օր
10 3695
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: