Հիշել նախագիծը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության որոշման նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը և ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման, իրականացման, մշտադիտարկման և վերանայման գործընթացները։

  • Քննարկվել է

    30.07.2024 - 15.08.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Փոխվարչապետի գրասենյակ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2169

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Հայեցակարգում նշվում է, որ ռազմավարական համակարգման նոր թվային հարթակի ներդրմամբ նախատեսվում է գործընթացն ամբողջությամբ թվայնացնել: Վերջինս միանշանակ ողջունելի նախաձեռնություն է և պետք է ունենա հանրության համար տեսանելի հատված՝ հեշտացնելու ռազմավարությունների և այլ գործիքների իրականացման նկատմամբ հանրային վերահսկողությունը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Նախագծերի տարբեր մասերում օգտագործվում է «խոցելի խումբ» հասկացությունը։ Առաջին հերթին այն որոշակի չէ։ Բացի այդ, այն խնդրահարույց է, քանի որ ենթադրում է թուլության կամ անօգնականության ֆիքսված վիճակ։ Այն անտեսում է կառուցվածքային գործոնները, ինչպիսիք են խտրականությունը կամ ռեսուրսների մատչելիության բացակայությունը, որոնք նպաստում են խոցելիությանը՝ շեշտը դնելով խմբերի բնածին բնութագրիչների վրա։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

15.08.2024

Աշխատակարգի բառարանը ենթակա է մանրամասն խմբագրման։ Տարբեր հասկացություններ ձևակերպված են ոչ միանշանակ, երբեմն՝ սխալներով։ Օրինակ՝ 1) Նշվում է, որ բազմազանությունը տարբեր հատկանիշներ կրող մարդկանցից բաղկացած համայնքի հատկանիշն է, մինչդեռ բազմազանությունը մարդկանց միջև առկա տեսանելի և անտեսանելի տարբերություններն են։ Դրանք ներառում են ոչ միայն խտրականությունից պաշտպանված հատկանիշները, ինչպես օրինակ հաշմանդամությունն է, այլ նաև կենսափորձը, այլ ոչ անհատական հատկանիշներ։ 2) Խելամիտ հարմարեցում է համարվում միայն միջավայրային փոփոխությունը, մինչդեռ այն կարող է լինել նաև ոչ միջավայրային։ Նաև սահմանումը տրված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով և չի կարող կիրառվել դրանից տարբերվող սահմանում։ 3) «Փոքրամասնություն» եզրույթում նշված չէ, թե ինչն է մարդկանց խմբին դարձնում փոքրամասնություն։ Այն է՝ թվի առումով ավելի փոքր լինելը, քան գերիշխող բնակչությունն է։ Եվ պարտադիր չէ, որ փոքրամասնությունը առանձնացված լինի կամ ենթարկվի խտրական վերաբերմունքի։ 4) Տարբեր եզրույթների թարգմանություններ կարող են ավելի հաջող լինել։ Օրինակ՝ հասանելիություն (availability) բառը հաճախ կիրառվում է մատչելիություն (accessibility) բառի փոխարեն։ «Փոխհատականությունը» մեր առաջարկով տարբեր կազմակերպությունների կողմից կիրառվում է որպես «հատվողականություն» և կիրառվում է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծում։

Տեսնել ավելին