Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.02.2025 - 13.03.2025

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի որևէ անշարժ գույքում բնակության իրավունք ունեցող անձանց՝ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման իրավունքը, ինչպես նաև կկանոնակարգվեն էլեկտրական ցանցին տեխնիկական պայմաններով միացման որոշ հարաբերությունները։  
Մնաց {days} օր
0 2878

Քննարկվել է 25.02.2025 - 12.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 5-12-րդ դասարաններում դասավանդվող մի շարք առարկաների անվանումների փոփոխություններ են կատարվել, մասնավորաբար՝ «Հայոց պատմությունը»՝ «Հայաստանի պատմություն», «Ինֆորմատիկան»՝ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», հանվել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որի թեմատիկ բովանդակությունը ներառվել է «Հայաստանի պատմություն» առարկայի մեջ:  Տարընկալման առիթ էր տալիս դասավարներին և խմբակավարներին վերաբերող կարգավորումը. վերջինս վերաբերելի կդառնա միայն ազգային փոքրամանությունների լեզուներ դասավանդողներին: Նախագծում և հայերենով, և ռուսերենով ուսուցմամբ դասարաններում դասավանդելու դեպքում դասվարների ատեստավորման թեստը միայն հայերենով կազմելու պարտադիր պահանջ է ներկայացվել։ Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման: Նախագծում 2025 թվականի նոյեմբերի 1-ից հետո կամավոր ատեստավորման հայտ կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված հարթակում: Նախագծում ներկայացվել է տեխնիկական բնույթի խնդրի առկայության դեպքում այն տեղում քննելու հնարավորությունը: Առաջարկվող նախագծում ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի համար պարտադիր պահանջ է սահմանվել՝ եթե մինչև հաջորդ ատեստավորումը վերջինս  գտնվելու է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդում, արձակուրդից վերադառնալուց հետո պետք է  անցնի առարկայական պարտադիր վերապատրաստում և մասնակցի կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը: Նախագծում հստակեցվել են նաև մեկից ավելի առարկա դասավանդող ուսուցչի՝ որևէ առարկայի ատեստավորումը չհաղթահարելու պարագայում նույն կամ այլ առարկայի դասավանդման պահանջները։
Մնաց {days} օր
75 23674

Քննարկվել է 25.02.2025 - 12.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՎՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ № 6 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի № 2093-Ն որոշմամբ հաստատված ծրագրի համաձայն հանրապետության տարբեր բնակավայրերում նախատեսված է կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել 300 դպրոց: ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրում ևս նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել դպրոցի նոր շենք: Գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի № 6 հասցեի հողամասի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:
Մնաց {days} օր
0 2601

Քննարկվել է 24.02.2025 - 11.03.2025

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Մնաց {days} օր
0 12872

Քննարկվել է 24.02.2025 - 11.03.2025

«2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» «2025 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Ծրագիր) ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» միջոցառման շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2025 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է տնտեսության ճյուղերի ինովացիոն, ինչպես նաև ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 13,558.5 հազ. դրամ:
Մնաց {days} օր
1 2668

Քննարկվել է 21.02.2025 - 08.03.2025

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել օբյեկտիվ և որոշակիացված, բացառել զենքով պարգևատրման անկանխատեսելի և երկակի իրավական մոտեցումները, ինչպես նաև հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում պարգևատրական զենքերի կարգավիճակը։ Փոփոխությունները դրական կանդրադառնան հանրապետության քրեածին իրավիճակի վրա՝ հրազենով կատարվող հանցագործությունների արդյունավետ կանխարգելման համատեքստում։
Մնաց {days} օր
14 9975

Քննարկվել է 21.02.2025 - 08.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը նպատակաուղղված է ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջների կատարման ապահովմանը։
Մնաց {days} օր
0 3289

Քննարկվել է 21.02.2025 - 09.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ոլորտի համակարգված զարգացումը հանդիսանում է ռազմավարական առաջնահերթություն՝ միտված պետության կայուն զարգացմանը և հնարավոր ռիսկերի արդյունավետ կառավարմանը: Չնայած վերջին տարիների զգալի առաջընթացին, մասնավորապես իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի զարգացման առումով, ոլորտը դեռևս բախվում է մի շարք մարտահրավերների: Առանցքային խնդիրներից է տվյալների փոխգործելիության բացակայությունը՝ պայմանավորված տարբեր կազմակերպությունների կողմից հավաքագրված տվյալների ստանդարտացման պակասով: Էական մարտահրավեր է նաև մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը: Ինստիտուցիոնալ մակարդակում առկա են համակարգման և հստակ դերաբաշխման խնդիրներ: Ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների սահմանափակումները նույնպես խոչընդոտում են համակարգի լիարժեք զարգացմանը: Առանձին խնդիր է նաև երկարաժամկետ ռազմավարական տեսլականի ձևավորման անհրաժեշտությունը: Վերը նշված մարտահրավերների և խնդիրների լուծումը հնարավոր է միայն հստակ և համակարգված միջոցառումների իրագործման շնորհիվ, վերջինիս իրավակարգավորման կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է նոր ռազմավարական ծրագրի (այսուհետև՝ Ծրագիր) մշակում և հաստատում: Ծրագրի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել մեկ միասնական թվային ենթակառուցվածք, որը կապահովի տարածական տվյալների ինտեգրում՝ միաժամանակ ապահովելով գործող համակարգի կայուն, անխափան և ճկուն աշխատանք: Ծրագիրը հնարավորություն կստեղծի տարածական տվյալների համակողմանի օգտագործման համար՝ աջակցելով դիմացկուն և կայուն պետության ձևավորմանը՝ բարելավելով տարածական տվյալների կառավարումը, տարածումը և օգտագործումը որոշումների կայացման գործընթացում: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև տարածական տվյալների ոլորտի ինստիտուցիոնալ կառավարման համակարգի զարգացմանը, իրավական դաշտի կատարելագործմանը, ոչ թվային գործընթացների թվայնացմանը և Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ու պետական միասնական գեոպորտալի հնարավորությունների ընդլայնմանը: Սա իր հերթին կբարձրացնի պետական կառավարման արդյունավետությունը և կնպաստի երկրի անվտանգային մակարդակի բարձրացմանը:
Մնաց {days} օր
0 3493

Քննարկվել է 21.02.2025 - 08.03.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 557-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշմամբ հաստատված՝ փրկարար ծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման կարգը համապատասխանեցնել Փրկարար ծառայության մասին ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կարգավորումներին: Բացի այդ, ՀՀ կառավարության 16.01.2003 թ. N 111-Ն որոշմամբ սահմանված՝ ոստիկանության ծառայողի և լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգով նախատեսված է փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման բանաձև, ինչը բացակայում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշմամբ հաստատված փրկարար ծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման կարգում: Իրավական կարգավորումների միատեսակության ապահովման նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 27.04.2006թ. N 557-Ն որոշման հավելվածում նույնպես սահմանել փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկի բանաձև:
Մնաց {days} օր
2 3197
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: