Քննարկվել է 12.09.2024 - 28.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի №221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային (ԷԲՑ) կանոնների 135-րդ կետով սահմանված՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման ժամկետներից յուրաքանչյուր խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնվելու դեպքում էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի (բաշխողի) կողմից սպառողներին դրամական տույժի վճարում՝ սպառված էլեկտրական էներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ Առաջարկվող նոր մոտեցումը նպատակաուղղված է բաշխողի կողմից վթարավերականգնման կանխարգելող աշխատանքների իրականացման խթանմանը, ինչպես նաև էլեկտրամատակարարման վերականգնման ԷԲՑ կանոններով սահմանված ժամկետների խախտման կրկնվելու դեպքում՝ դրա արդյունքում սպառողներին պատճառված անհարմարության համար, նախատեսում է բաշխողի կողմից սպառողներին լրացուցիչ դրամական տույժի վճարում։ 9 3 0 990
Քննարկվել է 05.09.2024 - 21.09.2024 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում հաշվեկշռման ծառայություն մատուցողի (ՀԾՄ) և երաշխավորված մատակարարի միջև հանձնաժողովի սահմանած ամսական չափաքանակով էլեկտրական էներգիայի առևտուրը կիրականացվի ուղիղ պայմանագրերի շուկայի չկարգավորվող (ՉՈՒՊ) բաղադրիչում՝ ապահովելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պահանջարկի ամբողջությամբ բավարարում, միաժամանակ պահպանելով «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքման ենթակա հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրական էներգիայի ամսական չափաքանակները։ Կապահովվի ԷՄՇ մասնակիցների կողմից հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության վճարի վճարման հասցեականություն, ինչը թույլ կտա հզորության վճար չվճարել այն ԷՄՇ մասնակիցներին, որոնք տվյալ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սպառման համար անհրաժեշտ պահուստային հզորությունների կարիք չեն ունեցել։ Երաշխավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիայի դիմաց երաշխավորված մատակարարին վճարումները ՀԾՄ-ի կողմից կիրականացվեն մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը՝ համապատասխանեցնելով երաշխավորված մատակարարի և ՀԾՄ-ի միջև իրականացվող փոխադարձ վճարումների ժամկետները։ Միաժամանակ, էլեկտրական էներգիայի ճշգրիտ հաշվառում կիրականացվի ենթասպառողի հաշվառման համալիրների պարագայում։ 0 2 0 847
Քննարկվել է 24.07.2024 - 08.08.2024 ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային առողջապահության բնագավառում նախատեսվող հիմնական միջոցառումները, պատասխանատու կատարող և համակատարող պետական կառավարման համակարգի մարմինները: Նախատեսված միաջոցառումների իրականացման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային առողջապահության անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգի մարմինների արտակարգ իրավիճակներին նախապատրաստության ու արձագանքման հնարավորությունները՝ հատկապես կենսաբանական գործոնով պայմանավորված դեպքերում: 0 1 0 2321
Քննարկվել է 04.06.2024 - 20.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցի աշխատանքի, բաշխողի և սպառողների փոխհարաբերությունների կարգավորման, մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ։ 3 6 0 1144
Քննարկվել է 30.05.2024 - 15.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոներով սահմանված մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման անհրաժեշտությամբ՝ առկա կարգավորումների լրամշակման և նոր կարգավորումների սահմանման միջոցով դրանց հստակեցման, կատարելագործման և բաժանորդների համար առավել ընկալելի դարձնելու, հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման և խնդիրների լուծման նպատակով: Մասնավորապես, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման արդյունքում հստակեցվել է կենցաղային սպառում ունեցող բաժանորդների սահմանումը, սպասարկման որակի բարելավման նպատակով նախատեսվել է տեխնիկական սպասարկման աշխատանքների չիրականացման կամ թերի իրականացնելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին տույժի վճարում, պատշաճ ծանուցման իրականացման ձևերը առավել օպերատիվ դարձնելու նպատակով նախատեսվել է ներդնել էլեկտրոնային տեղեկատվական միջոցներ, հստակեցվել է գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքների իրականացման գործընացը՝ նախատեսելով աշխատանքներն իրականացնել մատակարարի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա, ինչպես նաև բնական գազի մատակարարման անվտանգության բարձրացման նպատակով նախատեսվել է գազամատակարարման պարտադիր դադարեցում այն դեպքում, երբ բաժանորդների գազասպառման համակարգում տեղի է ունեցել նախագծերի և գազասարքերի ինքնակամ փոփոխություններ և գազամատակարարումը կարող է վերականգնվել, միայն նշված թերությունները վերացնելուց հետո: 2 4 0 1209
Քննարկվել է 27.05.2024 - 12.06.2024 «ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Սույն նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, այլև ապահովելու որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում։ 7 5 0 1949
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.05.2024 - 12.06.2024 ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն, №517-Ն, №522-Ն և №523-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների առևտրային կանոններում, հաղորդման և բաշխման ցանցային կանոններում կհստակեցվեն արտառոց իրավիճակներում փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի (հզորության) արժեքների հաշվարկների իրականացման իրավահարաբերությունները, ԷՄՇ մասնակցի նույն հաշվառման կետում միաժամանակ և որպես սպառող, և որպես արտադրող հանդես գալու դեպքում ՇԿԾ-ում երկու ուղղություններն առանձին պրոֆիլներով գրանցման հետ կապված իրավակարգավորումները, հաղորդման կամ բաշխման ցանցին մեկ տարուց պակաս միացած հաշվառման կետի (կետերի) մասով ԿՈՒՊ բաղադրիչում ԷՄՇ մասնակցի կողմից ներկայացվող գնման հայտերը, ԷՄՇ մասնակիցների վճարումների երաշխավորման մեխանիզմները, մատակարարի և սպառողի միջև կնքված մատակարարման պայմանագրի լուծմանն առնչվող իրավակարգավորումները, կսահմանվեն ԷՄՇ մասնակցի կողմից գրավոր պահանջի ներկայացման պարագայում վերջինիս էլեկտրամատակարարումը բաշխողի կողմից դադարեցնելու, շուկայի օպերատորի կողմից գրավոր պահանջի պարագայում ԷՄՇ մասնակցի էլեկտրամատակարարումը դադարեցնելու հետ կապված կարգավորումներ, առանձին գործառնությունների իրականացման համար կնախատեսվեն այլ ժամկետներ, ինչպես նաև կհստակեցվի ԷՄՇ մասնակցի վիրտուալ քարտում և սպառողի հաշվառման քարտում պարունակվող տեղեկատվությունը և միացման տեղեկանք ստանալու համար դիմող անձի կողմից վճարվող ծառայության վճարի վերադարձմանն առնչվող կարգավորումը։ 5 5 0 1431
Քննարկվել է 21.03.2024 - 07.04.2024 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշումների նախագծերի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով սահմանված մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման անհրաժեշտությամբ՝ առկա կարգավորումների լրամշակման և նոր կարգավորումների սահմանման միջոցով դրանց հստակեցման, կատարելագործման և բաժանորդների համար առավել ընկալելի դարձնելու, հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման և խնդիրների լուծման, ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման, վերակնքման, փոփոխման և դադարեցման ընթացակարգերը հստակեցնելու և գործընթացներն առավել դյուրին դարձնելու նպատակով: Մասնավորապես՝ կանոնների լրամշակման և պայմանագրի նոր օրինակելի ձևի մշակման արդյունքում իրականացվել են որոշակի կառուցվածքային փոփոխություններ, նոր կարգավորում է սահմանվել սահմանազատման կետերի մեկից ավելի լինելու դեպքի համար, հստակեցվել են բաժանորդի տարածք մատակարարի ներկայացուցչի մուտք գործելու, բաժանորդի համար հաշվառման քարտ բացելու, ծանուցումների և վեճերի լուծման, պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը, ֆորս մաժոր հասկացությունը, դիմող անձի և մատակարարի պարտականությունները, ներդրվել է հրապարակային պայմանագրերի կնքման մեխանիզմը, լրամշակվել են հոլոգրաֆիկ կնիքով առևտրային հաշվառքի սարքը կնքելու և վերակնքելու, բաժանորդին մատուցված ծառայության քանակները և դրանց դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկային փաստաթղթում և (կամ) վճարումը հավաստող փաստաթղթում ներառելու, դրանց վերաբերյալ բաժանորդին իրազեկելու, բաժանորդի կողմից դրանց վճարման, բաժանորդին տույժ վճարելու ընթացակարգերը, որոշակի խմբագրական և ճշգրտող բնույթի փոփոխություններ են կատարվել նաև սպասարկման որակի ցուցանիշների բաժնում, վերաշարադրվել է միացման պայմանագիրը, մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունները հստակեցվել են նաև մի շարք այլ խմբագրական բնույթի լրամշակումների միջոցով։ 6 5 0 1930
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 24.08.2023 - 10.09.2023 Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N185-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը Որոշման նախաբանում բացակայող՝ Որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմերի նախատեսումը, որի ադյունքում ակնկալվում է Որոշման հետագա կիրարկման ապահովում, ինչպես նաև սահմանվում են պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննության անցկացման և փորձաքննության ակտի ստացման կարգավորումները։ 2 8 0 2155