ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագծով առաջարկվում է լրամշակել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի N95-Ն որոշմամբ հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները, որի արդյունքում՝ գազամատակարարման ոլորտում առևտրային հաշվառքի սարքերի ձեռք բերման ընթացակարգերը կհամապատասխանեցվեն էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ոլորտներում hանձնաժողովի սահմանած՝ համանման ընթացակարգերին։ Մատակարարի համար կսահմանվի պարտավորություն՝ մինչև 2040 թվականը հանձնաժողովի հետ համաձայնեցված ժամանակացույցով փոխարինելու ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերը։
-
Քննարկվել է
22.04.2026 - 08.05.2026
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Գերատեսչություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
-
Կարգավիճակ
Դիտումներ` 624
Տպել