29.11.2025
Ի լրումն վերոնշյալ սակագնային քաղաքականության և առևտրային կանոնների վերանայման՝ առաջարկվում է զուգահեռաբար մշակել և ներդնել էլեկտրամատակարարման որակի չափանիշներին (մասնավորապես լարման որակին) համապատասխանության մոնիտորինգի և հաշվետվողականության մեխանիզմներ։Հիմնավորում. Բազմաթիվ բնակավայրերից ստացվող տվյալները վկայում են, որ առկա էլեկտրական ցանցերում լարումը պարբերաբար գտնվում է սահմանված 220 Վոլտից ցածր միջակայքում (հաճախ 200-210 Վոլտ), ինչը հանգեցնում է սպառողների էլեկտրական սարքավորումների շահագործման ժամկետի կրճատմանը և շարքից դուրս գալուն՝ պատճառելով զգալի ֆինանսական վնասներ։Առաջարկ. Անհրաժեշտ է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը (ըստ Հայաստանի Հանրապետության Էլեկտրական Ցանցերի Կանոնների և միջազգային ստանդարտների) դարձնել սակագնային կարգավորման կարևորագույն բաղադրիչ։ Մասնավորապես, սահմանել մեխանիզմներ, որոնք.
- Կապահովեն բաշխիչ ցանցերի կողմից մատակարարման որակի (լարման կայունության և հուսալիության) պարբերական մոնիտորինգ և հանրային հաշվետվողականություն։
- Կնախատեսեն սակագնային ճշգրտումներ (բոնուսներ կամ տույժեր) մատակարարող կազմակերպությունների համար՝ կախված սահմանված որակի չափանիշներից շեղումների կամ դրանց համապատասխանության աստիճանից։ Այս մոտեցումը կստեղծի տնտեսական խթան՝ բաշխիչ ցանցերի արդիականացման և սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարելավման ուղղությամբ։
Այս առաջարկը ոչ միայն անդրադառնում է սակագնային արդարությանը էներգետիկ շուկայի մասնակիցների համար, այլև հնարավորություն է տալիս ինտեգրելու սպառողների պաշտպանության ասպեկտը անմիջապես կարգավորման համակարգ։ Սակագները պետք է արտացոլեն ոչ միայն արտադրության և փոխանցման ծախսերը, այլև մատակարարվող ծառայության որակը։