Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծերով նախատեսվում է ապահովել էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով նախատեսված դեպքերում՝ առանց հաշվառքի սարքերի ենթասպառող ունեցող սպառողների անխոչընդոտ մուտքը էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա։

Բացի այդ, նախատեսվում է, որ համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում կարգավարական կարգադրությամբ սահմանված ժամանակահատվածի համար սակագնային կարգավորման ենթակա կայանը (ԿԷԱ կայան) կմասնակցի օր առաջ շուկային (ՕԱՇ), եթե տրված կարգավարական կարգադրության կիրառման արդյունքում վերջինիս տնօրինելի մնացորդային հզորությունը թույլ կտա ներկայացնել ՕԱՇ հայտ, իսկ մինչև կարգավարման գործընթացում ներառվելը ներկայացված ՕԱՇ հայտը ԿԷԱ կայանը հնարավորություն կունենա համապատասխանեցնելու (փոփոխելու կամ չեղարկելու) տրված կարգավարական կարգադրությանը, եթե այն տրվել է ՕԱՇ փակումից առնվազն 30 րոպե առաջ։

Նախատեսվել են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների կողմից վճարումների հետ կապված լավարկված կարգավորումներ։

Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների փոփոխությամբ կապահովվի 2025 թվականի մայիսի 14-ին ընդունված «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքի կիրարկումը։

  • Քննարկվել է

    16.06.2025 - 04.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Գերատեսչություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1509

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: