«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կինեմատոգրաֆիայի մասին» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
«4) դրամագլուխ` պետական բյուջեից և Օրենքով չարգելված այլ աղբյուրներից ձևավորվող կամ համալրվող դրամական միջոցների ֆոնդ, որի ծախսերը կատարվում են միայն սույն օրենքի հիման վրա։»
- 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) կինոթատրոն` ֆիլմի ցուցադրման համար նախատեսված վայր, որը հագեցված է էկրանով և տեխնիկական միջոցներով»։
- 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) կինոժառանգություն` ֆիլմ որևէ տեսակի կրիչի վրա, ինչպես նաև ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ պարագաները (բեմադրական իր, կահույք, հագուստ, սարք, սարքավորում, առարկա, կառույց) և շարժական գույքը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի գույքային իրավունքներ, ինչպես նաև այնպիսի ֆիլմեր, որոնց հիմնանյութը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության պահպանությանը»։
- 11-րդ կետում հանել «ազգային» բառը.
- 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) կինոփառատոն` մշակութային միջոցառում, որը հանդիսանում է նպատակային ընտրված ֆիլմերի ցուցադրություն, տեղի է ունենում դրա կազմակերպիչների կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան և կարող է իր մեջ ներառել մեկ և ավելի անվանակարգերում ֆիլմերի մրցութային և ոչ մրցութային ծրագիր»:
- 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22) «վարձութային վկայական` Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածման համար պարտադիր հանդիսացող ազգային մարմնի կողմից տրամադրվող թույլտվություն սահմանող փաստաթուղթ»։
- 23.1 կետը «ապրանքների և ծառայությունների» բառերը փոխարինել «ապրանքների, ծառայությունների և աշխատանքների» բառերով
- 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) ֆիլմ տարածող (դիստրիբյուտոր)` տնտեսավարող սուբյեկտ, որը իրավունք ունի ֆիլմ տարածելու, ինչպես նաև իրականացնում կամ կազմակերպում է դրա տարածումը.»։
- 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27) ֆիլմ ցուցադրող` տնտեսավարող սուբյեկտ, որը իրավունք ունի ֆիլմ ցուցադրելու, ինչպես նաև իրականացնում կամ կազմակերպում է դրա ցուցադրումը.»։
- 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35) ֆիլմի ցուցադրում` ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, հեռարձակում հաղորդալարով (ներառյալ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ հեռուստատեսային կամ արբանյակային կապը) և այլ տեխնիկական միջոցներով.»:
- Լրացնել 36-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․
«36) պետական ֆինանսավորում` պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին տրամադրվող ֆինանսավորում։»։
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հաստատում է պետական ֆինանսավորում տրամադրելու կարգը.»:
2. 2-րդ կետի գործողությունը դադարեցնել.
3. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հաստատում է ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, տրամադրումը մերժելու և դադարեցնելու կարգը, ժամկետները, պայմաններն ու հիմքերը .»:
4. 3․1-րդ կետում «վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները» բառերը փոխարինել «այլ պայմանները» բառերով.
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություն.»:
2. 4-րդ կետում «նպատակով» բառը փոխարինել «միջոցներով» բառով.
3. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) իրականացնում է կինոժառանգության վերականգնումը ու թվայնացումը.»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ և հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի աջակցող մարմին:».
2. 2-րդ մասի գործողությունը դադարեցնել:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարը՝ ի պաշտոնե» բառերից հետո լրացնել «կամ ներկայացուցիչը» բառերը:
Հոդված 7. Օրենքի 4-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԸ, ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ազգային ֆիլմ է համարվում այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր պայմաններին.
1) ֆիլմի ստեղծագործական խմբի կեսից ավելին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.-
2) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ կազմակերպություն.
3) ֆիլմի բնօրինակը հայերեն է, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնություններից որևէ մեկի լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզվի օգտագործումը ֆիլմում հանդիսանում է ստեղծագործական գաղափարի անբաժանելի մաս.
2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը կամ ազգային մարմնին:
3. Ազգային ֆիլմի կարգավիճակ տրվում է Լիազոր մարմնի որոշմամբ՝ Կառավարության կողմից սահմանված կարգով։»
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում՝
- Վերնագրից հանել «և ֆիլմի նկատմամբ գույքային իրավունքները»,
- 1-ին մասից հանել «Ազգային» բառը.
- 2-րդ մասում հանել «հանրային» բառը.
- 3-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գործողությունը դադարեցնել։
Հոդված 11․ Օրենքի 18-րդ հոդվածում՝
1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1․ Ֆիլմարտադրողին ներդրումների մասնակի վերադարձի շրջանակներում կարող է վերադարձվել ներդրվող դրամական ծախսերի 10-40 տոկոսը, որի տրամադրման և տրամադրումը մերժելու կարգը, ժամկետները, պայմաններն ու հիմքերը սահմանվում են Կառավարության կողմից։»․
2. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3․ Ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում չեն հաշվարկվում ֆիլմարտադրողի կողմից իրականացված այն ծախսերը, որոնք կատարվել են դրամագլխից և պետական ֆինանսավորման արդյունքում ստացված դրամական միջացներով։»․
3. 4-րդ մասի գործողությունը դադարեցնել.
4. 6-րդ մասի գործողությունը դադարեցնել.
5. 7-րդ մասի գործողությունը դադարեցնել.
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել։
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1. Վերնագրում «Պետական բյուջեի հաշվին ֆինանսավորումը» բառերը փոխարինել «Պետական ֆինանսավորման առանձնահատկությունները» բառերով.
2. 1-ին մասում «Պետական բյուջեի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է» բառերը փոխարինել «Պետական ֆինանսավորումն իրականացվում է» բառերով.
3. 3-րդ մասի գործողությունը դադարեցնել.
4. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4․ Յուրաքանչյուր տարվա համար հատկացված պետական ֆինանսավորումը ամբողջությամբ չօգտագործելը հիմք չէ հաջորդ տարվա համար պետական ֆինանսավորման միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու համար:».
5. 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5․ պետական ֆինանսավորման համար նախատեսված և տվյալ տարում չօգտագործված միջոցները փոխանցվում են դրամագլխին՝ մինչև ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավարտը:».
6. 6-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «շահառուներին տրամադրվում են» բառերը փոխարինել «օգտագործվում են» բառերով, իսկ «ազգային» բառից հետո լրացնել «և այլ» շաղկապով և բառով։
Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել։
Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1. 1-ին մասում «2030 թվականի հունվարի 1-ից» բառերը և թվերը փոխարինել «2026 թվականի հուլիսի 1-ից» բառերով և թվերով:
2. 5-րդ մասի գործողությունը դադարեցնել։
-
Տևողություն
05.03.2026 20.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Մշակութային
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 96
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: