«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Օրենքի մի շարք հիմնական հասկացություններ (օրինակ՝ «կինոթատրոն», «ֆիլմ», «ֆիլմի ցուցադրում», «ֆիլմարտադրող», և այլն) իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում ՀՀ գործող օրենսդրության կիրառվող հասկացություններին։ Նման սահմանումների առկայությունը խոչընդոտում է օրենքի հստակ ընկալմանը և կիրառելիությունը։ Հետևաբար, դրանց հստակեցումը և բովանդակային վերաիմաստավորումը պայմանավորված է գործնական անհրաժեշտությամբ։ Նախագծով վերանայվել է «ազգային ֆիլմ» հասկացությունը՝ այն առավել հստակեցնելու նպատակով։ Նախկին ձևակերպումը չէր ապահովում ազգային ֆիլմերի սահմանման բովանդակային ճշգրտություն։ Առաջարկվում է մի շարք հոդվածների գործողությունը դադարեցնել, քանի որ դրանք կրկնվում են կամ հակասում են օրենսդրության այլ նորմերին:
-
Տևողություն
05.03.2026 20.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Մշակութային
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 85
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: