Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1028-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2025               թվականի_________ N  __–Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1028-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1.       ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի «Հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու մասին» N 1028-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված հավելվածում

1)        3-րդ կետում «e-cadatre.am կայքում» բառերը փոխարինել «անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում» բառերով,

2)      4-րդ կետում «մուտքագրվեն» բառից հետո լրացնել «որպես թվային փաստաթուղթ՝» բառերը, իսկ «կամ Ջեյ ՓԻ Ի Ջի (JPEG)» բառերը փոխարինել «ձևաչափով» բառով,

3)      19-րդ կետի 3-րդ ենթակետը շարարել հետևյալ խմբագրությամբ

«3) համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման, ինչպես նաև սահմանված կարգով կադաստրային քարտեզի ուղղման ժամանակ անշարժ գույքի պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում տեղադրված առցանց չափագրման գրասենյակի միջոցով չափագրողի կողմից ներկայացված հատակագծերը հաստատվում են համապատասխան համայնքի ղեկավարի էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով.»,

4)      19-րդ կետի 7-րդ ենթակետում «թղթի հակառակ երեսին կամ հաջորդ թղթի» բառերը փոխարինել «հաջորդ էջի» բառերով,

5)      19-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«8) հողամասի հատակագծի բոլոր էջերի ներքևի աջ մասում լրացվում են որակավորում ունեցող անձի անուն-ազգանունը, որակավորման վկայականի համարը, այն ԱՁ/իրավաբանական անձի անվանումը և ՀՎՀՀ-ն, որի աշխատակիցն է հանդիսանում տվյալ չափագրողը, հանութագրման օրը, հատակագծի կազմման օրը, և այն էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվում է ԱՁ/իրավաբանական անձի (որի աշխատակիցն է հանդիսանում տվյալ չափագրողը) և որակավորում ունեցող անձի կողմից Ընդ որում, հանութագրման և հատակագծի կազմման օրերի միջակայքը չի կարող գերազանցել երեք ամիսը:»,

6)      37-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«11) շինության հատակագծի բոլոր էջերի ներքևի աջ մասում լրացվում է որակավորում ունեցող անձի անուն-ազգանունը, որակավորման վկայականի համարը, այն ԱՁ/իրավաբանական անձի անվանումը և ՀՎՀՀ-ն, որի աշխատակիցն է հանդիսանում տվյալ չափագրողը, չափագրության օրը, հատակագծի կազմման օրը, և այն էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվում է ԱՁ/իրավաբանական անձի (որի աշխատակիցն է հանդիսանում տվյալ չափագրողը) և որակավորում ունեցող անձի կողմից:Ընդ որում, չափագրության և հատակագծի կազմման օրերի միջակայքը չի կարող գերազանցել երեք ամիսը:»։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                       Ն. Փաշինյան

       վարչապետ

         Երևան, 2025 թ.

 

  • Քննարկվել է

    11.12.2025 - 05.01.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1340

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սողոմոնյան

04.01.2026

ՀՀ Կառավարության 2021 թվականի 698-Ն որոշմամբ սահմանված է, որ կադաստրային քարտեզի ուղղման ժամանակ համայնքի ղեկավարների կողմից բացի հատակագծերի հաստատման պարտավորությունից պետք է տրամադրվի նաև գրություն քարտեզում ուղղում կատարելու վերաբերյալ։ Նախագծում անդրադարձ չկա գրության տրամադրման ձևին։ Անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություն նաև վերը նշված որոշման մեջ։

Դավիթ Սողոմոնյան

04.01.2026

Նման ձևաչափով նախկինում ՀՀ բոլոր ՏԻՄ ղեկավարները տրամադրել են հաստատված հատակագծեր, բացառությամբ Երևանի քաղաքապետի։ Եթե սահմանվի հստակ ժամանակացույց հաստատման համար, ապա վստահաբար այս ձևաչափով կարող ենք նաև երևան համայնքի կադաստրային քարտեզները ուղղենք, քանի որ վստահաբար քաղաքապետարանը շարունակելու է չհաստատել մասնավոր չափագրողնեդի կողմից կազմված հատակագրեդը։ Նախորդ առաջարկի մեջ նշված խելամիտ ժամկետի և հաստատված համարվելու առաջարկս ընդունելու պարագայում զերծ կմնանք այս ապօրինություններից և կկարողանանք նաև կատարել երևան համայնքի խայտառակ վիճակում գտնվող կադաստրային քարտեզների ուղղումը։

Դավիթ Սողոմոնյան

04.01.2026

Առաջարկում եմ կադաստրի կոմիտեի կողմից ներկայացվի ուղղեցույց հատակագծերի jpeg ձևաչափի ուղարդման և դրա համապատասխան տեղում առնվազն 3 էլ. Ստորագրություն դնելու վերաբերյալ, քանի որ մինչ օրս մեզ հայտնի չէ որևէ ծրագրային միջոց, որը թույլ կտա 1-ից ավել էլ. Ստորագրություն դնելու 1 էլեկտրոնային թղթի վրա։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: