Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1028-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

   Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ համայնքների ղեկավարների կողմից որակավորված անձանց կողմից Կադաստրի կոմիտե ներկայացնելու նպատակով կազմած համապատասխան հատակագծերի հաստատման կամ մերժման գործընթացը դարձնել առավել դյուրին՝ համաժամանակյա այն տեղափոխելով թվային միջավայր։ Սա իր հերթին կարտահայտվի վարչարարության ժամկետների կրճատմամբ, փաստաթղթաշրջանառության միանշանակ և կանխատեսելի ընթացակարգերի սահմանմամբ և թվայնացման քաղաքականության լիարժեք իրականացմամբ։

  • Քննարկվել է

    11.12.2025 - 05.01.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1338

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սողոմոնյան

04.01.2026

ՀՀ Կառավարության 2021 թվականի 698-Ն որոշմամբ սահմանված է, որ կադաստրային քարտեզի ուղղման ժամանակ համայնքի ղեկավարների կողմից բացի հատակագծերի հաստատման պարտավորությունից պետք է տրամադրվի նաև գրություն քարտեզում ուղղում կատարելու վերաբերյալ։ Նախագծում անդրադարձ չկա գրության տրամադրման ձևին։ Անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություն նաև վերը նշված որոշման մեջ։

Դավիթ Սողոմոնյան

04.01.2026

Նման ձևաչափով նախկինում ՀՀ բոլոր ՏԻՄ ղեկավարները տրամադրել են հաստատված հատակագծեր, բացառությամբ Երևանի քաղաքապետի։ Եթե սահմանվի հստակ ժամանակացույց հաստատման համար, ապա վստահաբար այս ձևաչափով կարող ենք նաև երևան համայնքի կադաստրային քարտեզները ուղղենք, քանի որ վստահաբար քաղաքապետարանը շարունակելու է չհաստատել մասնավոր չափագրողնեդի կողմից կազմված հատակագրեդը։ Նախորդ առաջարկի մեջ նշված խելամիտ ժամկետի և հաստատված համարվելու առաջարկս ընդունելու պարագայում զերծ կմնանք այս ապօրինություններից և կկարողանանք նաև կատարել երևան համայնքի խայտառակ վիճակում գտնվող կադաստրային քարտեզների ուղղումը։

Դավիթ Սողոմոնյան

04.01.2026

Առաջարկում եմ կադաստրի կոմիտեի կողմից ներկայացվի ուղղեցույց հատակագծերի jpeg ձևաչափի ուղարդման և դրա համապատասխան տեղում առնվազն 3 էլ. Ստորագրություն դնելու վերաբերյալ, քանի որ մինչ օրս մեզ հայտնի չէ որևէ ծրագրային միջոց, որը թույլ կտա 1-ից ավել էլ. Ստորագրություն դնելու 1 էլեկտրոնային թղթի վրա։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: