Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենսի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հանրային կյանքի կազմակերպման հայեցակարգի վերաբերյալ կուսակցության մոտեցումները, նրա գործունեության հիմնական սկզբունքները, նպատակները և խնդիրները, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու եղանակներն ու խնդիրները լուծելու ուղիները և միջոցները բովանդակող կուսակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) առնվազն երկու օրինակ.».
2) 4-րդ մասի 5-րդ կետը «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «և հիմնադիր համագումարին մասնակցած հիմնադիրների» բառերով.
3) 4-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1, 9.2, 9.3 հոդվածներով.
«Հոդված 9.1 Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման կարգը
- Կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին է ներկայացնում՝
1) դիմում.
2) կանոնադրության փոփոխությունը և (կամ) լրացումը հաստատելու և (կամ) ծրագրի փոփոխությունը և (կամ) լրացումը ընդունելու մասին իրավասու մարմնի որոշումը.
3) կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման առնվազն երկու օրինակ.
4) պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
- Մինչև ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման համար դիմում ներկայացնելը (եթե փոփոխվել են ծրագրի հիմնական դրույթները) կուսակցությունը պարտավոր է փոփոխված և (կամ) լրացված ծրագրի հիմնական դրույթները (հանրային կյանքի կազմակերպման հայեցակարգի վերաբերյալ կուսակցության մոտեցումները, նրա գործունեության հիմնական սկզբունքները, նպատակները և խնդիրները, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու եղանակներն ու խնդիրները լուծելու ուղիները և միջոցները) հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
- Սույն հոդվածի 1-ին մասով պայմանավորված փոփոխությունների պետական գրանցման համար սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը պետական լիազոր մարմին են ներկայացվում իրավասու մարմնի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխությունը և (կամ) լրացումը կամ սույն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վերադարձնում է կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը կամ մերժում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը:
Հոդված 9.2 Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը վերադարձնելը
- Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման համար սույն օրենքի 9.1-րդ հոդվածով նախատեսված պահանջների չպահպանման դեպքում պետական լիազոր մարմինը վերադարձնում է Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը: Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը վերադարձնելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ նշում պարունակելով սույն օրենքի այն դրույթների վերաբերյալ, որոնց պահանջները չեն պահպանվել:
- Հայտնաբերված թերությունները շտկելու և կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լացման պետական գրանցման դիմումը կուսակցության իրավասու մարմնի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կրկին պետական լիազոր մարմին ներկայացնելու դեպքում այն համարվում է ընդունված, և պետական տուրք կրկին չի գանձվում:
- Պետական գրանցման դիմումը վերադարձնելը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
Հոդված 9.3 Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը մերժելը
- Պետական լիազոր մարմինը մերժում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը, եթե՝
1) կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման դրույթները ուղղված են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի տապալմանը, կամ
2) կուսակցության իրավասու մարմնի նիստում որոշում չի ընդունվել կուսակցության կանոնադրության փոփոխության և (կամ) լրացման հաստատման և ծրագրի ընդունման մասին, կամ
3) կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցման դիմումը ներկայացվել է կուսակցության իրավասու մարմնի նիստի անցկացման օրվանից մեկ տարի անց:
- Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը մերժելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հղում պարունակելով սույն օրենքի այն դրույթներին, որոնք մերժման հիմք են հանդիսացել:
- Կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և (կամ) լրացման պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված ժամկետում չգրանցելը կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը «կանոնադրությունում» բառից հետո լրացնել «, ծրագրում» բառով:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունում սույն օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ կուսակցության կանոնադրության փոփոխության և (կամ) լրացման հաստատման, ինչպես նաև ծրագրի փոփոխության և (կամ) լրացման ընդունման մասին.»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
12.04.2018 - 28.04.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9975
Տպել