Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենսի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ և ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-410-Ն, ընդունված` 03.07.2002թ., ուժի մեջ մտած` 15.11.2002թ., ուժը կորցրած` 01.04.2017թ.) 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կուսակցության կանոնադրությունում կատարված փոփոխությունները և լրացումները կուսակցության գրանցման համար սույն օրենքով սահմանված ժամկետում ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում։ Նույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կուսակցության ծրագրում կատարված փոփոխությունները և լրացումները մեկամսյա ժամկետում ներկայացվում են գրանցման պետական լիազոր մարմին։
Ի տարբերություն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) չի պարունակում դրույթ առ այն, որ կուսակցության կանոնադրությունում և ծրագրում կատարվող փոփոխությունները և լրացումները ևս ենթակա են պետական գրանցման: Սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով կուսակցության բարձրագույն մարմնին` համագումարին, տրվում է կուսակցության կանոնադրության հաստատման և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավասություն, սակայն Սահմանադրական օրենքը չի կարգավորում այդ փոփոխություններով պայմանավորված պետական գրանցման ոլորտի հարաբերությունները (պետական գրանցման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ժամկետները և այլն):
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել փոփոխությունների պետական գրանցման այլ ժամկետներ: Սահմանադրական օրենքը փոփոխությունների պետական գրանցման ժամկետի վերաբերյալ դրույթ չի պարունակում:
- ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ
Նախագծի կարգավորումների համաձայն՝ առաջարկվում է Սահմանադրական օրենքում սահմանել, որ կուսակցության կանոնադրությունում և ծրագրում կատարվող փոփոխությունները և լրացումները ևս ենթակա են պետական գրանցման. ըստ այդմ նախագծով կարգավորվում են փոփոխություններով պայմանավորված պետական գրանցման ոլորտի հարաբերությունները (պետական գրանցման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը): Սահմանվում է, որ օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է կուսակցության կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխությունը և լրացումը կամ վերադարձնում է կանոնադրության և (կամ) ծրագրի փոփոխության և լրացման պետական գրանցման դիմումը կամ մերժում է դրանց պետական գրանցումը: Միաժամանակ, նախագծով հստակ կարգավորվում են պետական գրանցման, գրանցումը մերժելու և դիմումը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները.
- ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նախագծի ընդունման արդյունքում կուսակցությունների պետական գրանցման գործընթացի համար կապահովվի առավել համապարփակ իրավական կարգավորում, կհստակեցվեն կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխության և լրացման պետական գրանցման, գրանցումը մերժելու և դիմումը վերադարձնելու հիմքերը, ինչն էլ, իր հերթին կերաշխավորվի իրավական որոշակիությունը:
-
Քննարկվել է
12.04.2018 - 28.04.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9947
Տպել