«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ 2028» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2025 թ. № --------- -Ն
«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ 2028» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.17-րդ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
«Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի ________
№ _______ -Ն որոշման
ԿԱՐԳ
«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ 2028» ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐՍՈՂՆԵՐԻՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1․ Սույն կարգով սահմանվում է «Լոս Անջելես 2028» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի (այսուհետև՝ սպորտային նպաստ) տրամադրման պայմանները, սպորտային նպաստի տրամադրման կարգը և չափերը։
- 2. Սպորտային նպաստի շահառուներ հանդիսանում են օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականների անդամ հանդիսացող այն մարզիկները, ովքեր`
1) 2024 թվականի օլիմպիական խաղերում կամ 2025 թվականի աշխարհի մեծահասակների առաջնություններում գրավել են մրցանակային, ինչպես նաև 4-8-րդ տեղեր,
2) 2025 թվականի Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների աշխարհի առաջնություններում գրավել են մրցանակային տեղեր,
3) ձեռք են բերել 2028 թվականի Լոս Անջելեսի 34-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ,
4) աշխարհի մեծահասակների առաջնություններում 2026 կամ 2027 կամ 2028 թվականներին կգրավեն մրցանակային, ինչպես նաև 4-8-րդ տեղեր,
5) Եվրոպայի մեծահասակների առաջնություններում կամ երիտասարդների աշխարհի առաջնություններում 2026 կամ 2027 կամ 2028 թվականներին կգրավեն մրցանակային տեղեր։
3․ Սպորտային նպաստի շահառուներ են հանդիսանում նաև․
1) սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարող մարզիկներ ունեցող Հայաստանի Հանրապետության հավաքականի գլխավոր (ավագ) և երկրորդ մարզիչները, այդ հավաքականի բժիշկը և մերսողը,
2) սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարող մարզիկների անձնական մարզիչները։
4․ Սպորտային նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ, նկատի ունենալով․
1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում ներառված մարզիկներին, նման մարզիկներ ունեցող Հայաստանի Հանրապետության հավաքականի գլխավոր (ավագ) և երկրորդ մարզիչներին, այդ հավաքականի բժիշկին և մերսողին, այդ մարզիկների անձնական մարզիչներին՝ 2026 թվականի հունվարի 1-ից,
2) սույն կարգի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում ներառված մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին, նման մարզիկներ ունեցող Հայաստանի Հանրապետության հավաքականի գլխավոր (ավագ) և երկրորդ մարզիչներին, այդ հավաքականի բժշկին և մերսողին՝ սույն կարգով նախատեսված սպորտային նպաստի շահառու հանդիսանալու հիմքեր ձեռք բերելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
3) սպորտային նպաստը տրամադրվում է մինչև 2028 թվականի օգոստոս ամիսը ներառյալ: Իսկ այն դեպքում, երբ մարզիկի մասնակցությունը օլիմպիական խաղերին դառնում է անհնար՝ սպորտային նպաստը տրամադրվում է մինչև անհնար լինելու հանգամանքն ի հայտ գալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը: Մարզիկին սպորտային նպաստի տրամադրումը դադարեցվելու հետ միաժամանակ դադարեցվում է նաև նրա անձնական մարզչին սպորտային նպաստի տրամադրումը:
4) Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականի գլխավոր (ավագ) և երկրորդ մարզիչների, այդ հավաքականի բժշկի և մերսողի փոփոխության դեպքում սպորտային նպաստի վճարումը դադարեցվում, իսկ նոր նշանակված մարզչի վճարումն իրականացվում է փոփոխությանը հաջորդող ամսվա 1-ից,
5) անձնական մարզչին սպորտային նպաստ տրամադրվում է տվյալ մարզիկի հետ մեկ տարուց ոչ պակաս անմիջական աշխատանքի դեպքում։
5․ Սպորտային նպաստ ստացող շահառուների հաշվառումը, փաստաթղթերի հավաքագրումը և սպորտային նպաստ տրամադրելու համար թեկնածուների առաջադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (մրցումների արձանագրությունները, հավաքական թիմերի ցուցակները՝ հաստատված մարզաձևը ներկայացնող Հայաստանի Հանրապետության ֆեդերացիայի կողմից, և մարզիկի անձնագիրը):
6․ Սպորտային նպաստի ամսական չափը հետևյալն է.
1) մարզիկ` 450.000 ՀՀ դրամ,
2) ՀՀ հավաքական թիմերի մարզիչներ՝ (մեծահասակներ)՝
ա. գլխավոր մարզիչ ՝ 350.000 ՀՀ դրամ,
բ. երկրորդ մարզիչ՝ 300.000 ՀՀ դրամ,
գ. անձնական մարզիչ՝ 300.000 ՀՀ դրամ,
դ. բժիշկ՝ 300.000 ՀՀ դրամ,
ե. մերսող՝ 300.000 ՀՀ դրամ,
3) ՀՀ հավաքական թիմերի մարզիչներ՝ (երիտասարդներ)՝
ա. ավագ մարզիչ՝ 250.000 ՀՀ դրամ,
բ. երկրորդ մարզիչ՝ 200.000 ՀՀ դրամ,
գ. անձնական մարզիչ՝ 200.000 ՀՀ դրամ:
7․ Սույն կարգի 6-րդ կետում նշված սպորտային նպաստի ամսական չափերը ներառում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և պարտադիր այլ վճարները:
8․ Սպորտային նպաստի շահառուների 1-ից ավելի չափանիշների բավարարող անձանց սպորտային նպաստ տրամադրվում է մեկ չափանիշի համար։
-
Տևողություն
03.04.2025 18.04.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 491
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: