Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծեր

22%78%
  • Տևողություն

    31.03.2025 30.04.2025
  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սնանկություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1263

Տպել

Առաջարկներ`

Կանանց իրավունքների տուն

04.04.2025

«Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը թեև իր նպատակով դրական է ու իրավունքահեն, այնուամենայնիվ, այն առաջացնելու է տեխնիկական բնույթի խնդիրներ ու կոռուպցիոն ռիսկեր: Կազմակերպության առաջարկությունները տվյալ նախագծի վերաբերյալ հետևյալն են․ 1. Նախագծով ներկայացվել է Ծրագիր անապահով ընտանիքի աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման վերաբերյալ, որով հիմնական ու կարևոր նպատակ է առանձնացվել. Սույն ծրագրի նպատակն անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումն է։ Ø Նշված ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում: Սակայն տեխնիկական առումով նշված հարթակում գրանցումն ունի որոշակի խնդիրներ, պայմանավորված այն հանգամանքով, որ անհրաժեշտ է ունենալ գրանցված էլեկտրոնային հաշիվ: Իսկ քանի որ ծրագիրը նախատեսված է անաշխատունակ անձանց համար, ուստի պարտադիր է դառնում նշված անձանց համար ապահովել կողմնակի հավելյալ օգնություն (աջակցություն)։ Ø Աշխատանք փնտրողը հարթակի միջոցով ներկայացնում է, թե ծրագրի որ ոլորտում իրականացվելիք աշխատանքներում է նախընտրում ներգրավվել։ Կանանց իրավունքների տան համար այս կետը խնդրահարույց է, քանի որ առանձանցված ոլորտներում իրականցվող աշխատանքները գերակշիռ մեծամասնությամբ համայնքային ենթակայության աշխատանքներն և նաև նեղ մասնագիտական որակավորում պահանջող, որոնք էլ, ըստ էության, ծրագրով նախատեսված 6-12 ամսում հնարավոր չէ յուրացնել և ունենալ զգալի արդյունք, ներգրավվել աշխատաշուկայում և ձեռք բերել ֆինանսական անկախություն։ 2. Հաջորդ խնդիրը հետևյալն է․ Ծրագիրը ֆինանսավորվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին. Ø Սույն կետի առնչությամբ նշում ենք հետևյալը. Ծրագրում ներառված աշխատանքները մեծամասամբ իրենցից ներկայացնում են համայնքային աշխատանքներ ու դրանց ֆինանսավորումը կատարվում է համայնքի բյուջեի միջոցների հաշվին: Տվյալ դեպքում, եթե կրթության ոլորտում իրականացվող աշխատանքներում ներգրավվելու դեպքում աշխատավարձի վճարումը կկատարվի պետական բյուջեի միջոցների հաշվին, ապա համայնքային ծառայողի աշխատավարձը գոյանում ու վճարվում է համայնքային բյուջեի միջոցներից: Տվյալ դեպքում չի կարգավորվում, թե ինչ կարգով է պետական բյուջեից աշխատավարձը փոխանցվելու համայնքային բյուջե ու վճարվելու աշխատողներին:

Սյուզաննա Մանուչարյան

01.04.2025

Որ վարկերի տոկոսաղրույքները ցսօր լինեն ավելի շատ շահառուներ կլինեն,որի շնորհիվ եկամուտը կավելանա։

Hayk Hovsepyan

01.04.2025

Իմ կարծիքով անհրաժեշտ է նախագծի 3-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ և 3րդ կետերը համապատասխանեցնել միմյանց։ Թե չէ դուրս է գալիս որ մի դեպքում <<2) փաստացի անվճարունակություն՝ իրավիճակ, որի պայմաններում պարտապանը ունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող չափով անվիճելի վճարային դրամական պարտավորությունների՝ 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց։ Մյուս դեպքում․ <<3) հաշվեկշռային անվճարունակություն՝ իրավիճակ, որի պայմաններում հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ պարտապանի պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը>>:Այսինքն , 10դրամի դեպքում էլ կարող է ճանաչվել անվճարունակ։ 2․ Վերջին տարիներին երկքղաքացիների և միգրացիայի ավելացման հետ ավելացել են նաև նրանց կողմից իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների ստեղծումը, որոնց սնանկացման դեպքում փաստացի որևէ գույք չկա, կամ անձը ՀՀ -ում չէ։։ Իմ կարծիքով հարկային մարմնի և պետռեգիստրի հետ միասին պետք է ուսումնասիրել այդ իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների , ինչպես նաև չգործող , կամ գործունեությունը ժամանակավոր դադարեցրած կազմակերպությունների, 1 օրով գործող կազմակերպությունների սնանկացման հավանականությունը, ՀՀ տարածքում նրանց ունեցած գույքերը, այդ թվում ֆինանսական միջոցները։ 3․ Բանկային համակարգի հետ վերլուծել երաշխավորի ինստիտուտը, այն հաշվով, որ երաշխավոր չեն կարող լինել այն անձինք, ովքեր արդեն սնանկ են, կամ գտնվում են այդ գործընթացում, ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ և այլն։ 4․Ըստ էության նախագիծը կարգավորում է միայն սնանկացման գործընթացը խնդիրներ ստեղծելով պետական մյուս մարմինների համար։ Ոստի անհրաժեշտ է շահագրգիռ մարմինների հետ համակողմանի քննարկել ծագող պրակտիկ խնդիրները և տալ դրանց լուծումները։ Անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել համապատասխան օրենքներում։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: