Հիշել նախագիծը

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

33%67%

Սույն նախագծի ընդունման նպատակն է կարգավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողություններն ու փոխհամագործակցության ուղղությունները` ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների արձագանքման, մարդասիրական օգնության և միջազգային փրկարարական ստորաբաժանումների ընդունման, ինչպես նաև ՀՀ կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների` այլ երկիր ուղարկման հիմնահարցերում: Խոշոր աղետի դեպքում միջազգային մարդասիրական օգնության, փրկարարական և հատուկ մասնագիտական ստորաբաժանումների գերակշիռ մասի ընդունումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների միջոցով, հետևաբար, կանոնակարգված գործելու նպատակով՝ սույն որոշմամբ սահմանվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների միջև համագործակցության մեխանիզմները՝ ելնելով խոշոր աղետների դեպքում համակարգված և արդյունավետ գործելու առաջնահերթությունից։ Նախագծով առաջարկվում են նաև միջազգային օգնություն ընդունող երկրի աջակցության հստակ և առավել գործուն մեխանիզմներ, որը բխում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) ճանապարհային քարտեզի 87-րդ կետից (Ընդունող երկրի աջակցության մեխանիզմների ներդնում)։

  • Տևողություն

    24.03.2025 08.04.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 293

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: