Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

17%83%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

---   ---------- 2025 թվականի N ----  Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լորոշման N 1 հավելվածով հաստատված «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների» ծրագրի 19-րդ կետում՝

1) 1-ին ենթակետից հանել  «կցելով նաև պայմանագիրը և»  բառերը․

2)1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ 

«ա․ տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերման պայմանագիրը՝ կնքված շահառու դառնալուց ոչ ավել քան 2 ամիս առաջ, որում կարող է ամրագրված լինել նաև կանխավճարի չափը,»․

3) 4-րդ ենթակետում  «փոխհատուցման ենթակա գումարը» բառերից հետո լրացնել՝ «(ներառյալ սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կանխավճարը)» բառերը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի օգոստոսի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ&nbsp&nbsp&nbsp Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    17.03.2025 - 03.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 750

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ