ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-------------------- 2025 թվականի N ---- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
«Թանգարանների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2025 թ. -------------------- Երևան |
|
Հավելված
ՀՀ վարչապետի 2025 թվականի
---------------------- ------ -ի N ---------- -Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու և դրանց քննարկման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է լիազոր պետական մարմնի (այսուհետ՝ նախարարարություն) դրական եզրակցության հիման վրա:
- Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը (այսուհետ՝ շտեմարան) պետական կամ համայնքային թանգարանների թանգարանային հավաքածուում հաշվառված թանգարանային առարկաների կամ հավաքածուների թվայնացված տեղեկույթն է, որը թանգարանի գլխավոր մատյանի բնութագրիչներով պետական կամ համայնքային թանգարանների կողմից ներմուծվում է մեկ միասնական էլեկտրոնային շտեմարան:
- 4. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող թանգարանային առարկան կամ հավաքածուն շտեմարանից հանվում է՝
1) թանգարանային առարկայի կամ հավաքածուի քայքայման դեպքում՝ մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության եզարակացության հիման վրա.
2) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով.
3) թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման և մեկ այլ թանգարանի փոխանցման դեպքում.
4) երբ այն այլևս գոյություն չունի և կորցրել է իր մշակութային և գիտական արժեքը:
- ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՄ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Անհրաժեշտության դեպքում թանգարանային առարկան կամ հավաքածուն շտեմարանի հաշվառումից հանելու նպատակով այլ պետական մարմնի դեպքում՝ մարմնի ղեկավարը, նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների դեպքում՝ թանգարանի (կազմակերպության) ղեկավարը, իսկ համայնքային թանգարանների դեպքում՝ համայնքի ղեկավարը, դիմում է նախարարություն՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) հիմնավորում՝ թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն հաշվառումից հանելու վերաբերյալ.
2) թանգարանային առարկայի կամ հավաքածուի վերաբերյալ մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության եզարակացությունը.
3) ֆոնդային-գնահատող հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքը:
- Դիմումը և կից փաստաթղթերն ընդունում է նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանում) և յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում դրանք: Եթե փաստաթղթերն ամբողջական չեն, ապա գրավոր պահանջում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում համալրել դրանք:
- Սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի թերությունները չշտկելու կամ ներկայացված փաստաթղթերն սույն կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում նախարարությունը երեք աշխատան-քային օրվա ընթացքում մերժում է դիմումը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմումատուին:
- Դիմումն ու կից փաստաթղթերի փաթեթն ամբողջական լինելու դեպքում կառուցվածքային ստորաբաժանումը զեկուցում է նախարարին Թանգարանների խորհուրդի (այսուհետ՝ խորհուրդ) նիստում քննարկելու նպատակով:
- Խորհուրդը նիստին քննարկում է դիմումը և տալիս այն բավարարելու կամ մերժելու դիրքորոշում:
- Խորհուրդը դիմումը մերժում է, եթե չի բավարարում սույն կարգի 5-րդ կետի պահանջներին:
- Կառուցվածքային ստորաբաժանումը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է դիմումը մերժելու գրություն՝ դրան կցելով խորհրդի արձանագրության քաղվածքը:
- Դիմումը բավարարելու դեպքում կառուցվածքային ստորաբաժանումը խորհրդի կայացրած դրական որոշման հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում է դիմումը բավարարելու վերաբերյալ գրություն՝ կցելով խորհրդի արձանագրության քաղվածքը:
- Հիմք ընդունելով խորհրդի արձանագրության քաղվածքը թանգարանի (կազմակերպության) ղեկավարը շտեմարանի հաշվառումից թանգարանային առարկայի կամ հավաքածուի հանումը հաստատում է հրամանով և երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր նախարարություն է ներկայացնում գործընթացի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
Քննարկվել է
17.03.2025 - 01.04.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 368
Տպել