Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը հաստատելու մասին

43%57%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______________ 2025 թվականի N ____-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ԼՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժե» ենթակետը՝ ՀՀ կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել ռազմական կարիքների համար փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների ֆինանսավորման կարգը ` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

           վարչապետ                                                                  Ն. Փաշինյան

 

 

 

2025թ. _______________ ____

               Երևան



 

Հավելված 

ՀՀ կառավարության 2025 թվականի 

_________ ____-ի N _______-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ԼՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

  1. Սույն կարգով կարգավորվում է ոչ պետական միջոցներով ստեղծված ռազմական կամ երկակի նշանակության ապրանքի փորձանմուշների, լրամասերի և բաղադրիչների պետական փորձարկումների իրականացման համար անհրաժեշտ քանակության ապահովման նպատակով փորձանմուշների պատրաստման աշխատանքների (այսուհետ՝ ՓՊԱ) ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները:
  2. ՓՊԱ ձևավորման հիմք են հանդիսանում ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների մշակմամբ զբաղվող սուբյեկտների (այսուհետ՝ Կատարող) կողմից ներկայացված ՓՊԱ հայտերը:
  3. Կատարողները ՓՊԱ հայտերը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեին (այսուհետ` Կոմիտե) են ներկայացնում համաձայն Ձև 1-ի։ Այն դեպքում, երբ հայտի մասով դեռևս ներկայացման փուլում արդեն առկա է պետական կառավարման համակարգի որևէ մարմնի կողմից որպես փորձանմուշի մասով հավանական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ դիրքորոշում, ապա ներկայացվում է նաև այդ դիրքորոշումը։
  4. Հայտի հետ միաժամանակ Կատարողը Կոմիտեի ուսումնասիրմանն է ներկայացնում ՓՊԱ իրականացման համար մեկ նմուշի (կամ լրակազմի) մասով գնառաջարկ (լրացվում է համաձայն Կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)  սահմանված նախնական գնահաշվարկին առաջադրվող ձևի, այն բացառությամբ, որ գնառաջարկը, իսկ հետագայում նաև ՓՊԱ իրականացման նախնական և փաստացի գնահաշվարկները շահույթ չպետք է նախատեսեն)։
  5. Այն դեպքում, երբ ՓՊԱ կատարման համար անհրաժեշտ է շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմնի ենթակայության տակ գտնվող գույք, ապա այդ մարմնի համաձայնության դեպքում գույքը սահմանված կարգով տրամադրվում է ՓՊԱ կատարողին, իսկ դրա արժեքը՝ գնահաշվարկով նվազեցվում։
  6. Կոմիտեն 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտը և գնառաջարկը, ըստ անհրաժեշտության ներկայացնում առաջարկություններ, դիտողություններ, ձևաչափին չհամապատասխանող հայտերը կամ գնառաջարկը համապատասխան հիմնավորմամբ հետ են վերադարձվում կատարողին՝ շտկելու և կրկին ներկայացնելու համար, իսկ ձևաչափին համապատասխանելու դեպքում փաստաթղթերն ուղարկում է՝
    • Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմիններին՝ ռազմական նշանակության ապրանքի (բաղկացուցիչ մասի) կամ դրա փորձնական նմուշի (փորձանմուշի) վերաբերյալ կարծիք հայտնելու համար: Այն դեպքում, երբ որևէ պետական կառավարման համակարգի մարմնի կողմից որպես փորձանմուշի մասով հավանական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ առկա է դիրքորոշում (որի տրամադրումից չի անցել 6 ամիս), հայտը պետական կառավարման համակարգի մարմիններին կարծիքի չի ուղարկվում։
    • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ որպես գործընթաց սկսելու վերաբերյալ տեղեկացում.
    • Ազգային անվտանգության ծառայություն՝ կատարողի և նրա աշխատակիցների վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով։
  7. Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները հայտի արդիականության, փորձանմուշների անհրաժեշտ քանակի վերաբերյալ կարծիքը Կոմիտեին ուղարկում են հայտը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն Ձև 2-ի։
  8. Ազգային անվտանգության ծառայությունը հայտի մասով կարծիքը (դիրքորոշումն) ուղարկում է այն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել 10 աշխատանքային օրով՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության դեպքում։ Ազգային անվտանգության ծառայության կողմից Կատարողի վերաբերյալ բացասական դիրքորոշում ներկայացնելու դեպքում՝ հայտը մերժվում է, իսկ դիրքորոշումը կատարողին չի տրամադրվում։
  9. Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինների (կամ դրանցից որևէ մեկի) կողմից դրական գնահատված և Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարողի վերաբերյալ դրական դիրքորոշում ստացած հայտերը քննարկելու և ընդհանրացնելու նպատակով Կոմիտեի նախաձեռնությամբ 10 աշխատանքային օրվա ընթացքում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախարարի հրամանով կազմվում է հանձնաժողով, որտեղ ըստ անհրաժեշտության, համաձայնեցմամբ ներգրավվում են պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներ։
  10. Հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում հրավիրում է նիստ, քննարկում ներկայացված հայտը, և բաց քվեարկությամբ, ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ հավանություն տալիս դրան կամ մերժում այն, եթե՝
    • Փորձարկման ենթակա գույքը տվյալ պահին արդիական չէ,
    • Տնտեսական իմաստով գույքի ստեղծման ծախսերը ողջամտորեն արդարացված չեն դրա կիրառելիության նպատակին և լուծելիք խնդիրների կարևորությանը։
    • Կատարողի անձնակազմն ակնհայտորեն չունի համապատասխան որակավորում և կամ մասնագիտացում։
    • Այլ հիմնավորված ողջամիտ պատճառով։
  11. Հանձնաժողովը, իր եզրակացությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է (ներկայացնում) Կոմիտեին և ՀՀ ԲՏԱՆ-ին։
  12. Կոմիտեն պետական կառավարման համակարգի մարմինների, հանձնաժողովի և Ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացություններն ու դիրքորոշումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Կատարողին՝ Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 920-Ն որոշման համաձայն ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում (այսուհետ՝ Ռեեստր) գրանցվելու անհրաժեշտության մասին, եթե Կատարողը Ռեեստրում գրանցված չէ։
  13. Դրական եզրակացությունը ստանալուց հետո, իսկ Ռեեստրում դեռևս չգրանցված կատարողների դեպքում՝ Ռեեստրում գրանցվելուց հետո Կատարողը 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի համաձայնեցմանն է ներկայացնում Որոշմամբ սահմանված նախնական գնահաշվարկ:
  14. Կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում է գնահաշվարկը և պատրաստում Կառավարության որոշման համապատասխան նախագիծ, ու ներկայացնում այն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ շրջանառելու համար։
  15. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առարկությունների բացակայության դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում շրջանառում է «ՓՊԱ պետական պատվերը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որը պարունակում է նաև գնման ձևերը և այն ներկայացնում Կառավարության հաստատմանը:
  16. ՀՀ կառավարության որոշումը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն գնման հայտը գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գնման գործընթացը կազմակերպելու նպատակով։
  17. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում Կատարողին ներկայացնում է ՓՊԱ գնման պայմանագիր կնքելու առաջարկ։ Պայմանագրով մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները չեն փոխանցվում պայմանագրի մյուս կողմին։
  18. ՓՊԱ պայմանագրով սահմանված աշխատանքներն ավարտելու և փորձարկման պատրաստ լինելու վերաբերյալ կատարողը Կոմիտեին ներկայացնում է ծանուցագիր:
  19. Փորձանմուշի փորձարկումներն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
  20. Փորձարկումների ավարտի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը հանձնաժողովից ստանալուց հետո Կոմիտեն 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Կատարողին։
  21. Կատարողը, 10 աշխատանքային օրվա ընթացքում, Որոշմամբ սահմանված կարգով Կոմիտեին ներկայացնում է իրականացված ՓՊԱ մասով փաստացի գնահաշվարկ։
  22. Կոմիտեն Որոշմամբ սահմանված ժամկետում ուսումնասիրում և համաձայնեցնում է փաստացի գնահաշվարկը, կամ հետ է ուղարկում ուղղման:
  23. ՓՊԱ պայմանագրի ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է ավարտված պայմանագրի կատարման ընթացքում պետական միջոցների հաշվին ձեռք բերված ապրանքները և աշխատանքներն ավարտելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանց մասով ներկայացնում առաջարկություն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ գույքի հետագա տնօրինման ուղղությունների մասով:

 

Հայաստանի Հանրապետության                                                             

կառավարության աշխատակազմի

ղեկավար

 

Ա․ Հարությունյան

 

 

 

Ձև 1

 

ՀԱՅՏ

ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ    

 

Կատարողի ընդհանուր տվյալները

Անվանումը 

 

Իրավաբանական գրանցման հասցեն

 

Գործունեության հասցեն

 

ՀՎՀՀ / ՀԾՀ (ֆիզ.անձի դեպքում)

 

Պետական ռեգիստրի գրանցման համարը/անձնագիրը (ֆիզ.անձի դեպքում)

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

Ղեկավարի Ա. Ա. Հ.

 

 

ՓՊԱ անվանումը

 

Կատարման ժամկետը (ամիսներով)

 

Փորձանմուշների առկա քանակը

 

Փորձանմուշների կանխատեսվող քանակը

 

1 միավորի (լրակազմի) առաջարկվող գինը

 

Ֆինանսավորման կանխատեսվող գումարը

 

 

Կատարողի աշխատակիցների վերաբերյալ տվյալները

Ազգանուն, անուն, հայրանուն

         

ՀԾՀ

 

Ծննդյան ամսաթիվը և ծննդավայրը

 

Կրթությունը (ԲՈՒՀ, մասնագիտություն)

 

Պաշտոնը

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

 

Նախագծի ֆինանսական գծով պատասխանատուի տվյալները

Ազգանուն, անուն, հայրանուն

         

ՀԾՀ

 

Պաշտոնը

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    

2.1․  Նախագծի`

  1. Նկարագրությունը
  2. Ակնկալվող արդյունքները
  3. Կիրառության բնագավառները և նպատակները
  4. Առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները

2.2․  Տեխնիկական բնութագիրը

2․3 Սերիական արտադրության դեպքում միավոր ապրանքի կողմնորոշիչ գնային միջակայք՝ կախված արտադրության ծավալներից։

2․4․ Պետական փորձարկումների ծրագիր և մեթոդիկա (առկայության դեպքում)

 

  1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ) ՄԱՍԻՆ*

N

Հաստիքի (պաշտոնի, գործառույթի) անվանում

Քանակ

Նախագծի շրջանակներում կատարողի կողմից իրականացվող աշխատանքների բնույթ

       
       
       
       
       
       
       

 

*Անհրաժեշտ է ներկայացնել նախագծի բոլոր մասնակիցների (կատարողների) ինքնակենսագրականները (CV): Եթե հետագայում ներգրավելու են այլ աշխատակիցներ, ապա նշել թափուր հաստիքները համալրելու կանխատեսումով։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՓՊԱ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմինները ՓՊԱ հայտի մասով եզրակացություն ներկայացնելիս անդրադառնում են հետևյալ հարցերին՝

  1. ՓՊԱ արդիականության վերաբերյալ՝ 
  1. Արդյո՞ք ներկայացվող փորձանմուշն արդիական է ներկայացման դրությամբ
  2. Արդյո՞ք փորձանմուշը կշարունակի արդիական մնալ նախատեսված ժամանակահատվածներում արտադրվելուց հետո։
  3. ՓՊԱ փորձարկման իրատեսության վերաբերյալ՝
  4. Ի՞նչ քանակությամբ փորձանմուշ է անհրաժեշտ պետական փորձարկման համար։
  5. Արդյո՞ք ներկայացված փորձանմուշի փորձարկման համար անհրաժեշտ և վերաբերելի պահանջվող միջոցները կարող են տրամադրվել, թե ոչ։
  6. ՓՊԱ մասով պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ՝
  7. Արդյո՞ք փորձանմուշի պետական փորձարկման դրական արդյունքի դեպքում պետական կառավարման համակարգի մարմինը կհանդիսանա սերիական արտադրության հավանական պատվիրատու։

 

 

 

  • Քննարկվել է

    28.02.2025 - 15.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 552

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ստեփան Պետրոսյան

01.03.2025

1. Պետք է սահմանել թե ինչպիսին է լինլելու կանխավճարի կարգը: Կարծում եմ, որ այն պետք է լինի 100 տոկոս: 2. Կարծում եմ ճիշտ կլինի ՓՊԱ ազատել ԱԱՀ-ից: 3. Քանի որ ՓՊԱ կատարումը շահույթ չի նախատեսում, ապա պետք է գնահաշվարկում նախատեսվի մինչև 20 տոկոս չնախատեսված ծախսեր: 4. Պետք է նախատեսել ՓՊԱ կատարմանը կազմակերպությունների մասնակցության շահագռգռման համակարգ: Կարծում եմ, որ հետագայում հնարավոր սերիական արտադրության պատվիրակման մշուշոտ հեռանկարը բավարար չէ: Որպես քայլ գուցե պետք է լավ աշխատանքի համար նախատեսել պարգևավճարների համակարգ: 5. Եթե պայմանգիրը կնքվում է գնումների մասին օրենքի ստանդարտ պահանջներին համապատասխան և էապես հաշվի չեն առնվում ռազմական արտադրանքի ստեղծման առանձնահատկությունները, ապա կարծում եմ գործը շատ դժվարությունների հետ կառընչվի և գործին շատ թե քիչ տեղյակ սուբյեկտները չեն ցանկանա մասնակցել ՓՊԱ կատարմանը: 6. Պետք է հստակցվի փորձարկումների ծրագիր-մեթոդների համաձայնեցման և հաստատման ժամկետները և կարգը: Այդ գործընթացում պետք է ներգրաված լինեն միայն շահագռգիռ և մասնագիտացված օղակները: Միայն այդպիսի օղակները կցուցաբերեն գործին իսկապես օգնելու և աջակցելու վարք, ինչը շատ կարևոր է: Այդ օղակների թերացումների համար պետք է սահմանվեն սակցիաներ, ինչպես նաև նրանց աշխատանքը գնահատելիս պետք է որպես ցուցանիշներից մեկը վերցնել ՓՊԱ կատարման իրենց մասնակցությունը և դրական ելքերը: 7. Պետք է հստակ սահմանվի ՓՊԱ կատարման համար այլ պետական կառույցների կողմից հատկացվող անհրաժեշտ միջոցների տրամա-դրման կարգը և ժամկետները: Եթե առանց դրանց տրամադրման ՓՊԱ հնարավոր չէ սկսել, ապա ՓՊԱ սկիզբը համարել տվյալ միջոցի տրամադրան օրը: Պետք է ամեն դեպքում քննարկել նման թերացումների պատճառը և սահմանել պատասխանատվություն: 8. Եթե ՓՊԱ կատարվել է բարեխղճորեն և ժամանակին, սակայն փորձարկման արդյունքում այն ինչ-որ պատճառով չի ընդունվել, ապա պայմանագրում պետք է հստակ սահմանվի թե ինչ է դրան հետևում: Եթե հնարավոր է որոշ թերություններ վերացնել և աշխատանքը ավարտել, ապա պետք է լրացուցիչ Համաձայնագրով ամրագրել կատարվող աշխատանքների ծավալը, ժամկետները և լրացուցիչ ֆինանսավորել դրանք ավարտին հասցնելու համար: Դրանից հետո, բացասական ելքի դեպքում միայն համարել, որ տվյալ ՓՊԱ իրականացման համար առկա են չնախատեսված և անհաղթահարելի խոչնդոտներ / դրանք ռիսկեր են , որոնք չէին նախատեսվել նաև Հայտերի փորձաքննության ժամանակ/ , և պետք է այն համարել ավարտված, ընդ որում առանց կանխավճարի ետ վերադարձի պահանջի և կատարողի վրա առանց որևե տույժի հաշվարկման: Այս առումով էլ պետք է նաև հնարավորինս խստացնել և մեծացնել Հայտերի գնահատման փուլի դերը: 9. Շատ դեպքերում ՓՊԱ հիմքում ընկած է մշակում, որի համար կատարողն ունի ՀՀ Արտոնագիր: Ինչպես են հաշվի առնվելու կատարողի իրավունքները ՓՊԱ կատարման և հետագա սերիական արտադրության կազմակերման ժամանակ: Պետք է պայմանա-գրում այդ մասին հստակ նշվի: 10. ՓՊԱ կատարման ամբողջ գործընթացը սկսած Հայտերի ձևակերպումից և վերջացված փորձարկումների կազմակերպումով և աշխատանքների ընդունումով իրենից ներկայացնում է մի մեծ բյուրոկրատական գործողությունների շարան, որին շատ քիչ սուբյեկտներ ցանկություն կունենան մասնակցելու: Անհրաժեշտ է էապես այս կարգը պարզեցնել:

Տեսնել ավելին