Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍԻ ՊՐՈՖ. Խ. ԵՐԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

67%33%

Հայաս­տա­նի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի   նախարարության «Գորիսի պետական քոլեջ»  (պետական գրանցման համարը՝ 18.210.00533)  և Հայաս­տա­նի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի   նախարարության «Գորիսի  պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական  քոլեջ» (պետական գրանցման համարը՝ 18.210.00574) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմա­կեր­պել` ստեղծելով Հայաս­տա­նի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի   նախարարության «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրա­յին կազմակերպություն:

  • Քննարկվել է

    27.02.2025 - 18.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 785

Տպել

Առաջարկներ`

Դունյա Սարգսյան

03.03.2025

Իմ կարծիքով սխալ որոշում է , բազմաթիվ հաստիքներ կկրճատվեն ,բազմաթիվ աշխատողներ կմնան առանց աշխատանքի :Առանց այն էլ աշխատաշուկան շատ հնարավորություններ չի առաջարկում մարդկանց,ուստի առաջարկում եմ որոշում կայացնելուց առաջ հաշվի առնել նաև մարդկային գործոնը:|

Հռիփսիմե Հարությունյան

27.02.2025

Ժամանակի հրամայականն է` կրթության ոլորտում փոփոխություններ կատարել` կրթության որակի բարձրացման նպատակով։ Իմ կարծիքով, քոլեջի վերակազմավորումը հնարավորություն կտա ներդնել նոր տեխնոլոգիաներ և ռեսուրսներ, ավելի շատ մասնագիտություններ և ուսումնական ծրագրեր ներառել, դարձնել այն ավելի խոշոր կրթական հաստատություն, որը ողջունելի է, քանի որ քոլեջը, որպես խոշոր կրթական կազմակերպություն, ավելի շատ հնարավորություններ կունենա և մեծ քոլեջի շրջանավարտները ավելի մրցունակ կլինեն աշխատաշուկայում և ավելի մեծ հնարավորություններ կունենան իրենց կարիերայի զարգացման ուղղությամբ։ Շատ գովելի է նաև, որ մարզում կավելանա նաև մասնագիտությունների ցանկը, ինչը կնպաստի ավելի շատ ուսանողներ ներգրավվելուն և աշխատաշուկան զարգացնելուն, շենքային և գույքային պայմանների բարելավմանը և պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Իսկ մասնագետների ընտրության հարցում նախապատվությունը տալով փորձառու մասնագետներին, կբարձրանա քոլեջի վարկանիշը։ Սակայն, իմ կարծիքով, մարտահրավերային հարց կլինի որոշ հաստիքների կրճատումը և որոշ մասնագիտությունների վերակազմավորման անհրաժեշտություն կառաջանա։ Եթե նախագիծը արդյունավետ իրականացվի, ապա կբարելավվի և' քոլեջի վարկանիշը, և կբարձրանա վստահությունը հաստատության նկատմամբ։

Համեստ Մկրտչյան

27.02.2025

Կրթության ոլորտում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն ցանկալի է, գովելի և շատ ողջունելի, եթե այն ուղղված է կրթության որակի բարձրացմանը և մասնագիտությունների արդիականացմանը։ Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի շուկայի պահանջներին համապատասխան մասնագետնրի պատրասմանը և շենքային պայմանների արդիականացմանը, ինչ շատ ողջունելի քայլ է, քանի որ կրթության ոլորտում արված յուրաքանչյուր ներդրումը միտված է բարեկեցիկ ապագա ունենալուն։ Փոփոխությունը մարզի ուսանողներին տալիս է հնարավորություն մնալ իրենց բնակավայրում և ստանալ այն կրթությունը, ինչի համար պետք է հասնեին մայրաքաղաք Երևան։ Կարծում եմ, միակ խնդիրը կլինի աշխատատեղերի կրճատումը, որոշ մասնագետների գործազրկությունը։ Այս հարցը կարելի է կարգավորել որակյալ ու բանիմաց մասնագետներին աշխատատեղերով ապահովելով, մասնագետներ, որոնք կարող են ուսանողին տալ ժամանակակից պահանջներին ու ընտրած մասնագիտությանը համապատասխան կրթություն։ Շենքային պայմանների բարելավումն էլ կնպաստի սովորողի գործնական հմտությունների զարգացմնաը և մոտիվացիայի ավելացմանը։

Տեսնել ավելին