Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍԻ ՊՐՈՖ. Խ. ԵՐԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

67%33%

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍԻ  ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍԻ  ՊՐՈՖ. Խ. ԵՐԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ  ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ  ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԻՍԻ ԲԱԶՄԱԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

     Անհրաժեշտությունը

Կարևորելով  նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական  կրթության դերը,  սոցիալ-տնտեսական  զարգացման պահանջարկին համապատասխան կրթական ծրագրերի  արդիականացման, մարզերում արդի պահանջարկների համապատասխան նոր մասնագիտությունների ներդնելու, մանկավարժների  մասնագիտական  զարգացման, ինչպես  նաև կառավարման  նոր մոդելների  կիրարկումը՝  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գործող Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Գորիսի  պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ճանապարհով վերակազմակերպելու հարցը և  շահագրգիռ գերատեսչական մարմինների քննարկմանն է  ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի  պետական քոլեջ» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի  պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության  վերակազմակերպելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Գորիս քաղաքի  Կոմերտմիության 2/3  հասցեում գործող Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Գորիսի  պետական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունում ներկա պահին սովորում են շուրջ 302 ուսանող՝ հետևյալ 10 մասնագիտություններով` միջին մասնագիտական կրթական ծրագրով. «Նախադպրոցական կրթություն», «Հաշվողական տեխնիկայի և ավոտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Դեղագործություն», «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» և «Պարի ուսուցում», իսկ արհեստագործական կրթական ծրագրով. «Խոհարարական գործ»,  «Կարի արտադրության տեխնոլոգիա», «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» և «Լուսանկարչական գործ»:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի  պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացվաց ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Առաքելյան   32 հասցեում գործող (ներկայումս գործում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Գորիսի Կապանի խճուղի հասցեում գտնվող ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի N 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված 2-րդ ուսումնական մասնաշենքում), պետական ոչ առևտրային կազմակերպությունում ներկա պահին սովորում են շուրջ 291 ուսանող՝ հետևյալ 8 մասնագիտություններով` միջին մասնագիտական կրթական ծրագրով. «Անասնաբուժություն», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա», «Գյուղատնտեսության մեքենայացում», «Մենեջմենթ (Կառավարում)», «Հաշվապահական հաշվառում» և «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում», իսկ արհեստագործական կրթական ծրագրով. «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում»:

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Գորիսի  պետական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը, որը տնօրինության կողմից հնարավորինս պահպանվել է և իրականացվել է մասամբ վերանորոգում, սակայն ունի ամբողջական վերանորոգման կարիք, շենքում առկա չէ ջեռուցման համակարգ, շենքի մի մասում ապրում են բնակիչներ:

 Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Գորիսի  պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում է վերակառուցման և հիմնանորոգման  աշխատանքներ, որում նախատեսված է նաև Գորիսի պետական քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների հետագա ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

  Վերանորոգումից հետո Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իր ուսումնական գործընթացը կիրականացնի՝ համաձայն  ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ պահանջվող նորմատիվներին պայմաններին համապատասխան: Վերանորոգումից հետո նախատեսված է նաև հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:

Հաշվի առնելով, որ մինչև 2026 թվականը շարունակվելու է  արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման գործընթացը՝  «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի շենքի հետագա տնօրինման հարցին կանդրադառնանք օպտիմալացման գործընթացների ավարտից հետո:

 

Կարգավորման նպատակը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի պետական քոլեջ»  և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Գորիսի  պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական  քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները օպտիմալացման (խոշորացման) արդյունքում Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կպահպանեվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներց ելնելով նոր մասնագիտություններ:

 

Նախագծի մշակման գործընթացում   ներգրավված  ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է  Հայաստանի Հանրապետության կրթության. գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից:

 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հանրության բարձրորակ կրթության ապահովման համար ստեղծել պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները համալրել մանկավարժական ներուժով, որի արդյունքում արդյունավետ կօգտագործվեն պետական բյուջեի միջոցները:

   

     «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կրթություն ենթաբաժնի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն (ՆՄՄԿ) իրականացնող ուսումնական հաստատությունների վերակազմակերպում» 11.1 կետի՝ նախատեսվում է միավորել, ինչպես նաև բարելավել ՆՄՄԿ ուսումնական հաստատությունների թե՛ շենքային, թե՛ գույքային պայմանները՝ առավել արդյունավետ և նպատակային դարձնելով դրանցում իրականացվող կրթական ծրագրերը:

 

Որոշման նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    27.02.2025 - 18.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 825

Տպել

Առաջարկներ`

Դունյա Սարգսյան

03.03.2025

Իմ կարծիքով սխալ որոշում է , բազմաթիվ հաստիքներ կկրճատվեն ,բազմաթիվ աշխատողներ կմնան առանց աշխատանքի :Առանց այն էլ աշխատաշուկան շատ հնարավորություններ չի առաջարկում մարդկանց,ուստի առաջարկում եմ որոշում կայացնելուց առաջ հաշվի առնել նաև մարդկային գործոնը:|

Հռիփսիմե Հարությունյան

27.02.2025

Ժամանակի հրամայականն է` կրթության ոլորտում փոփոխություններ կատարել` կրթության որակի բարձրացման նպատակով։ Իմ կարծիքով, քոլեջի վերակազմավորումը հնարավորություն կտա ներդնել նոր տեխնոլոգիաներ և ռեսուրսներ, ավելի շատ մասնագիտություններ և ուսումնական ծրագրեր ներառել, դարձնել այն ավելի խոշոր կրթական հաստատություն, որը ողջունելի է, քանի որ քոլեջը, որպես խոշոր կրթական կազմակերպություն, ավելի շատ հնարավորություններ կունենա և մեծ քոլեջի շրջանավարտները ավելի մրցունակ կլինեն աշխատաշուկայում և ավելի մեծ հնարավորություններ կունենան իրենց կարիերայի զարգացման ուղղությամբ։ Շատ գովելի է նաև, որ մարզում կավելանա նաև մասնագիտությունների ցանկը, ինչը կնպաստի ավելի շատ ուսանողներ ներգրավվելուն և աշխատաշուկան զարգացնելուն, շենքային և գույքային պայմանների բարելավմանը և պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Իսկ մասնագետների ընտրության հարցում նախապատվությունը տալով փորձառու մասնագետներին, կբարձրանա քոլեջի վարկանիշը։ Սակայն, իմ կարծիքով, մարտահրավերային հարց կլինի որոշ հաստիքների կրճատումը և որոշ մասնագիտությունների վերակազմավորման անհրաժեշտություն կառաջանա։ Եթե նախագիծը արդյունավետ իրականացվի, ապա կբարելավվի և' քոլեջի վարկանիշը, և կբարձրանա վստահությունը հաստատության նկատմամբ։

Համեստ Մկրտչյան

27.02.2025

Կրթության ոլորտում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն ցանկալի է, գովելի և շատ ողջունելի, եթե այն ուղղված է կրթության որակի բարձրացմանը և մասնագիտությունների արդիականացմանը։ Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի շուկայի պահանջներին համապատասխան մասնագետնրի պատրասմանը և շենքային պայմանների արդիականացմանը, ինչ շատ ողջունելի քայլ է, քանի որ կրթության ոլորտում արված յուրաքանչյուր ներդրումը միտված է բարեկեցիկ ապագա ունենալուն։ Փոփոխությունը մարզի ուսանողներին տալիս է հնարավորություն մնալ իրենց բնակավայրում և ստանալ այն կրթությունը, ինչի համար պետք է հասնեին մայրաքաղաք Երևան։ Կարծում եմ, միակ խնդիրը կլինի աշխատատեղերի կրճատումը, որոշ մասնագետների գործազրկությունը։ Այս հարցը կարելի է կարգավորել որակյալ ու բանիմաց մասնագետներին աշխատատեղերով ապահովելով, մասնագետներ, որոնք կարող են ուսանողին տալ ժամանակակից պահանջներին ու ընտրած մասնագիտությանը համապատասխան կրթություն։ Շենքային պայմանների բարելավումն էլ կնպաստի սովորողի գործնական հմտությունների զարգացմնաը և մոտիվացիայի ավելացմանը։

Տեսնել ավելին