Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
29 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վարդան Պետրոսյան 28.02.2025 06:50:36 | Նախագիծը հիմնավորված է նրանով, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Առաջարկվում է խստացնել պատասխանատվությունը։ Որևէ կերպ հիմնավորված չէ, 18 տարին լրացած անձն, ով պատրաստվում էր խուսափել ծառայությունից այն պայմաններում, երբ պատասխանատվությունը 2-5 տարի էր, ինչու՞ պետք է զսպվի պատիժը 3-6 տարի դարձնելու դեպքում։ | Չի ընդունվել: Վարույթների աճը վկայում է այն մասին, որ նշված ոլորտում քաղաքականությունն ունի վերանայման և հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական խիստ քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին: | |
2 | Վարդան Պետրոսյան 28.02.2025 06:59:57 | Հիմնավորվում է, թե 2023 թվականի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելը՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքերը և անցկացվող վարժական հավաքից խուսափելը՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքերը էապես տարբերվում են միմյանցից։ Ի թիվս այլնի վերաբերվում են սոցիալ-հոգեբանական և մյուս հատկանիշներով միմյանցից էապես տարբերվող տարիքային խմբերի անձանց։ Համատեղ վերլուծությունն, թե տեղի է ունեցել հանցագործությունների աճ և դա կկանխվի, եթե պատիժը խստացվի, գտնում եմ, որ պատշաճ չէ։ | Չի ընդունվել: Հարկ է նկատել, որ թեև Քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախատեսված արարքները նկարագրված են տարբեր հանցակազմերով, սակայն ոտնձգում են մեկ ընդհանուր օբյեկտի դեմ: | |
3 | Վարդան Պետրոսյան 28.02.2025 07:23:32 | Վարժական հավաքներից, հրամանատարաշտաբային, շտաբային վարժանքներից կամ զորախաղերից խուսափելը դիսպոզիցիայով վարչական պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 213.1-րդ հոդվածով։ Հիմնավորումը, թե հանցագործության դեպքերը աճել են արժանահավատ չէ, քանզի իրավական նորմեր սահմանված ծառայությունից խուսափելու գրեթ բոլոր դեպքերում հարուցվում է քրեական այլ ոչ վարչական վարույթ։ Այսինքն` նախագծի հիմքում նշված ենթադրյալ հանցագործության դեպքերն արժանահավատ չեն կամ լիարժեք չեն ներկայացված։ Հանրային քննարկումների առաջադրելիս իրավական ակտերին նախագծերին թերի, սխալ, ոչ պատշաճ, ձևական հիմնավորվում տալը հակասում է իրավական պետության գաղափարին։ Նման պայմաններում հնարավոր չէ ճիշտ դիրքորոշում տալ կամ հանդես գալ առաջարկությամբ։ | Չի ընդունվել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 213.1. հոդվածը պատասխանատվություն է նախատեսում՝ պահեստազորում հաշվառված զինապարտ քաղաքացու կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարված զինվորական վարժանքներից կամ զորավարժություններից խուսափելու համար, որը կատարվել է զինվորական կոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառների զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալու ձևով: Մինչդեռ, Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում անցկացվող վարժական հավաքից խուսափելու՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում: Հարկ է նկատել, որ վերը նկարագրված արարքները հստակ տարբերվում են իրենց բովանդակությամբ՝ օբյեկտիվ կողմով, ուստի նման պայմաններում նշված երկու արարքների միջև համեմատական վերլուծության արդյունքում դրանք չի կարելի նույնացնել, դրանց համար նախատեսված պատասխանատվության ձևը ևս: | |
4 | Հայկ Հայրապետյան 05.03.2025 10:54:38 | Փոփոխությունների նախագծով, ըստ էության, նախատեսվում է խստացնել, ի թիվս պարտադիր ժամկետային ծառայության համար, նաև անցկացվող վարժական հավաքից խուսափելու համար քրեական պատասխանատվությունը: Կրիմինոլոգիայի տեսանկյունից` արարքի համար պատասխանատվության խստացումն ինքնին նվազ արդյունավետ միջոց է հանցավոր համարվող արարք կատարելուց մարդկանց հետ պահելու համար: Առավել արդյունավետ է համարվում պատասխանատվության անխուսափելիության գործուն մեխանիզմների ներդրումը: Բայց առավել օգտակար կլինի, պահպանող նորմերի փոփոխություն նախաձեռնելուց առաջ, նախևառաջ բուն իրավահարաբերության առավել լավ կարգավորումը, քանի որ պրակտիկայում անձինք վարժական հավաքների կանչվում են զորացրվելու պահի դրությամբ իրենց ունեցած զինվորական մասնագիտության գծով, այնինչ քիչ չեն դեպքերը, երբ տարիների ընթացքում նրանք մասնագիտանում են բոլորովին այլ ուղղությամբ, որոնց նպատակային կիրառումն անհամեմատ ավելի արդյունավետ կարող է լինել նույն հավաքների ժամանակ, ինչպես նաև առհասարակ բանակի համար: Առաջարկ - փորձաքննություն կատարել այս ոլորտում` նպատակ ունենալով ստանալ սոցիալ-հոգեբանական, իրավական գծով գիտականորեն հիմնավորված եզրակացություն խնդրո առարկա իրավահարաբերություններում առկա խնդիրների, ապաև դրանց արդյունավետ կանոնակարգման մեխանիզմների վերաբերյալ: Նախքան բուն իրավահարաբերությունների գծով համապարփակ ուսումնասիրության իրականացումն ու վերը նշված փորձաքննության անցկացումը ձեռնպահ մնալ սանկցիայի խստացումից: | Ընդունվել է ի գիտություն |